«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դմիտրի Շեպելեւի ծնողները սպառնացել են սպանել Ժաննա Ֆրիսկեի հորը

17:28, 10 դեկտեմբերի

Ժաննա Ֆրիսկեի հոր ու Դմիտրի Շեպելեւի միջեւ սկանդալը ոչ մի կերպ չի հանդարտվում: Շոումենի վրա կատարված հարձակման պատմությունը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկանց գլխի մեջ:

Հանգուցյալ երգչուհու քույր Նատալյան էլ իր հերթին է պատմել այն սկանդալի մասին, որը բռնկվել է իր հոր ու Շեպելեւի միջեւ: Նա խոստովանել է, որ ընտանեկան վիճաբանությունների մեջ բոլորն են ներքաշված՝ նույնիսկ հեռուստահաղորդավարի ծնողները: Ֆրիսկեի խոսքով, Շեպելյովի մայրն ու հայրը սպառնացել են սպանել իրեն, եթե Դմիտրիի հետ որեւէ բան պատահի:

Նաեւ Ֆրիսկեի խոսքով, Շեպելեւը երբեք չի սիրել Ժաննային, իսկ Պլատոնը նրան պետք է միայն երգչուհու թողած ժառանգությունը ստանալու համար:

«Ցավոք, Ժաննան սիրուց կուրացել էր, նա չէր տեսնում Դմիտրիի իրական դեմքը: Երբ քույրս հիվանդանոցում էր, նա հանրահայտ հոլդինգի լրագրողներից մեկին փողի դիմաց հայտնում էր Ժաննայի առողջության եւ նրա տեղաշարժների մասին բոլոր տեղեկությունները: Նա փողի դիմաց տալիս էր տեսագրությունները, ձայնագրությունները, նույնիսկ Պլատոնի լուսանկարները: Դիման երբեք չի սիրել Ժաննային, նա ըստ էության ոչ մեկին չի սիրել, նույնիսկ իր ծնողներին: Նրանք երեք ամիս առաջ զանգել էին իմ հորն ու մորը ու ասել, որ եթե Շեպելեւի հետ ինչ- որ բան կատարվի ՝ ապա նրանք կսպանեն ինձ »,- մեջբերում է Նատալյա Ֆրիսկեին  «Собеседник»-ը։

Նատալյան նաեւ մեկնաբանել է շոումենի եւ իր հոր միջեւ դեկտեմբերի 7-ին կատարված միջադեպը: Ֆրիսկեի խոսքով, Դմիտրին խեղաթյուրել էր փաստերը՝ մամուլին ամեն ինչ իրեն ձեռնտու տեսակետից ներկայացնելով:

«Տեսագրության մեջ Դմիտրիի թիկնապահներն են,- պարզաբանել է Նատալյան,- հայրս Շեպելեւի տուն էր եկել իր վարորդի հետ, քանի որ չի կարողանում ինքնուրույն մեքենա վարել՝ նա սրտի լուրջ խնդիրների պատճառով ուժեղ ներգործության դեղեր է ընդունում: Նրան ծեծել են շենքի մուտքում, նա ուղեղի ցնցում է ստացել, քունքերի մոտ հսկայական կապտուկ է, ճակատին՝ նույնպես, մարմնի վրա շատ արյան զեղումներ կան: Գնացել ենք բուժկետ, որտեղից շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տարել: Դմիտրին անտարբեր է խնամակալության օրգանների որոշման նկատմամբ, որոնք պաշտոնապես թույլատրել են մեզ հանդիպել Պլատոնի հետ: Նա ասել է մեր դատապաշտպաններին, որ առհասարակ թույլ չի տա շփվել Պլատոնի հետ: Ինչո՞ւ էր հայրս այնտեղ մեկնել դեկտեմբերի յոթին: Որովհետեւ ուզում էր շնորհավորել Պլատոնին, նա դարձել էր երկու տարեկան ու ութ ամսական: Շեպելեւը թույլ չի տվել ոչ համբուրել, ոչ էլ շնորհավորել երեխային: Պլատոնը սկսել է լացել, նա ուզում էր, որ պապիկը գրկի իրեն, իսկ Դիման սկսել է նրա հետ փախչել՝ իրեն աղջկա նման է պահել: Ես անձամբ եմ Դմիտրիին դատի եմ տալու հորս ծեծելու համար: Երկու թիկնապահներով չեն կարողացել պահել նրան, նա հորս գլխին էր հարվածում»։

Նատալյա Ֆրիսկեն շեշտել է, որ փորձել է խոսել Շեպելեւի հետ, սակայն չի հաջողվել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծել:

«Անիմաստ է, նա միայն ինքն իրեն է լսում: Նրան պետք չէ երեխան, Պլատոնի համար նա այդքան պայքարում է, քանի որ նա է Ժաննայի ուղիղ ժառանգորդը: Դիման Մոսկվայում ոչինչ չունի, միակ բանը, որ ունի՝ Մինսկում նրա ծնողների բնակարանի մի մասն է: Իսկ Արբատի վրայի բնակարանը, որտեղ նա ապրում է, վարձակալած է, նրա վարձը «Առաջին ալիքն» է վճարում, որտեղ նա աշխատում է»,- հայտնել է հանգուցյալ երգչուհու քույրը:

Նատալյան պարզաբանել է, որ Շեպելեւ ու Ֆրիսկե ընտանիքների միջեւ բոլոր ընտանեկան խնդիրներն այսուհետ կլուծվեն դատարանի միջոցով:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել