Դմիտրի Շեպելեւը ծիծաղում էր Ժաննա Ֆրիսկեի հոր հետ վիճելուց հետո

16:10   15 դեկտեմբերի, 2015

Ռուսական շոուբիզնեսի այս տարվա ամենամեծ սկանդալը կարելի է համարել Դմիտրի Շեպելեւի ու Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի միջեւ պարզաբանումները:

Այսօր լրացել է հանրահայտ երգչուհու մահվան օրվա կես տարին, հետեւաբար եկել է հանգուցյալի ունեցվածքը կիսելու ժամանակը:

Անցած շաբաթ Համացանցում տարածվել էր այն տեսագրությունը, թե ինչպես էին հեռուստավարողի ու նրա երեխայի հետեւից վազում երիտասարդ մարդիկ՝ Ֆրիսկեի հոր գլխավորությամբ: Տեսագրությունից երեւում է, թե ինչպես է Դմիտրին իր տան մուտք մտնում, իսկ հետո հայտնվում են Վլադիմիր Ֆրիսկեն ու եւս մի քանի տղամարդիկ:

Հետո Շեպելեւը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Ժաննայի հորը հոգեկան հիվանդ անվանեց։ Հեռուստահաղորդավարը պատմել է, որ ինքն ու որդին ստիպած էին նյարդաբանի ու մանկական հոգեբանի օգնությանը դիմել, իսկ ծեծված թիկնապահն էլ իբրեւ բավականին ծանր վիրահատություն է տարել:

Մինչդեռ «Экспресс газета» պարբերականը պարզել է, որ միջադեպից անմիջապես հետո Շեպելեւի մոտ էր եկել Պլատոնի կնքամայրն ու Ֆրիսկեի լավագույն ընկերուհին՝ երգչուհի Օլգա Օռլովան: Սակայն հեռուստահաղորդավարը նրան թույլ չի տվել, որ նույնիսկ տան շեմից ներս մտնի: Դմիտրիի տան մոտ 15 րոպե կանգնելուց հետո երգչուհին ձեռնունայն հեռացել է:

Իսկ Շեպելեվը շուտով իր թիկնապահի ուղեկցությամբ ուղեւորվել է ֆիթնես ակումբ՝ ասես ոչինչ չէր էլ պատահել: Քայլելով դեպի մեքենան (Շեպելյեւը բելառուսական համարանիշով Jaguar է վարում)՝ երիտասարդները ուրախ–ուրախ ծիծաղում էին ինչ-որ բանի վրա: Ավելին՝ այդ օրը Շեպելեւը այցելել է նաեւ մերսման էլիտար սպա սրահ:

 

 



© NEWS.am STYLE