13:07 15 հուլիսի, 2016Երեկ Թեյլոր Սվիֆթը օրվա հերոսուհին էր դարձել։ Սվիֆթի նախկին ընտրյալի՝ DJ Քլեվին Հարիսի երկրպագուները արշավ սկսեցին` ստեղծելով TaylorSwiftIsOverParty (Թեյլոր Սվիֆթի վերջին երեկույթը) հեշթեգը եւ համացանցը ողողելով ծաղրական մեմերով:
Իսկ այժմ իր հարվածն է հասցնում Քիմ Քարդաշյանը։ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագում 35-ամյա հայուհին հիշել է Թեյլորի եւ Քանյե Ուեսթի լարված հարաբերությունների մասին. չէ որ Թեյլորը հայտարարել էր՝ Քանյեն իրենց թույլտվություն չի ստացել վերջին՝ «Famous» տեսահոլովակում իրեն հիշատակելու համար, իսկ ռեփերը հայտնել էր, որ պատրաստ է հրապարակել իրենց հեռախոսազրույցը։
«Ես երբեք ոչ մեկի մասին իմ կարծիքը հրապարակավ չեմ արտահայտում, բայց այս դեպքում չկարողացա զսպել ինձ։ Ես ցանկանում էի պաշտպանել Քանեին։ Թեյլորն ինձ ասաց, որ «Գրեմմիի» ժամանակ բոլորին կհայտարարի, որ տեղյակ է եղել երգի մասին, սակայն ոչինչ չասաց այդ մասին։ Ինչպես միշտ, նա խաղաց զոհի դերը։ Քանյեն ազնիվ մարդ է, նա միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Նա միտ աջակցել է ինձ, եւ ես էլ անում եմ ամեն ինչ՝ ամուսնուս պաշտպանելու համար»,- քրոջը պատմել է Քիմը։