Երեւում է՝ ամենահայտնի երգչուհիներից Թեյլոր Սվիֆթի գահը խարխլվել է եւ շուտով կփլվի:
Դիջեյ Քելվին Հարիսը եւ Թեյլոր Սվիֆթը բաժանվել են մեկ ամիս առաջ` երգչուհու դավաճանության պատճառով: Հայտնի երգչուհին այժմ սիրավեպ է սկսել 35-ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդդլսթոնի հետ:

Բայց Թեյլորը եւ Քելվինը դեռ շարունակում են սկանդալներ սարքել:
Թեյլոր Սվիֆթի եւ Քելվին Հարիսի հերթական փոխադարձ հարձակումների առիթը դարձել է դիջեյի նոր զուգերգը Ռիհաննայի հետ` This Is What You Came For, որը Քելվինը ներկայացրել է Թեյլորից բաժանվելուց հետո: Դիջեյի երկրպագուները որոշել են, որ այդ երգը հենց Քելվինն է գրել եւ նվիրված է Թեյլորին, սակայն Թեյլոր Սվիֆթի ներկայացուցիչները հայտնեցին, որ երգի հեղինակը երգչուհին է:

Քելվինն իր Twitter-ում ապացուցում է, որ դա սուտ է եւ նույնիսկ այդ առիթով մի քանի հաղորդագրություն է գրել:
Դիջեյը պնդում է, որ նախկին ընկերուհին միայն տեքստն է գրել, իսկ երաժշտությունը եւ գործիքավորումն իրեն են պատկանում:

Միաժամանակ Հարիսը Սվիֆթին հիշեցրել է նրա վեճը Քեթի Փերրիի հետ եւ նույնիսկ խորհուրդ է տվել կենտրոնանալ «նոր հարաբերությունների վրա, որոնցում այնքան երջանիկ է»:

«Գիտեմ, որ քո շրջագայությունն ավարտվել է եւ դու քո մասին հիշեցնելու նոր միջոցներ ես փնտրում, բայց սխալ մարդու վրա ես հարձակվել: Ես թույլ չեմ տա: Քո կյանքով զբաղվիր: Ինձ հանգիստ թող, – գրել է Քելվինը:

Դրանից անմիջապես հետո համացանցը բառացիորեն «պայթեց» Թեյլոր Սվիֆթի վերաբերյալ մեմերից: Դիջեյի երկրպագուները համացանցում արշավ սկսեցին` ստեղծելով TaylorSwiftIsOverParty (Թեյլոր Սվիֆթի վերջին երեկույթը) հեշթեգը եւ համացանցը ողողելով ծաղրական մեմերով:





Աղբյուրը` Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ