Մեր վրեժը ապրելն է. «Խոստում» ֆիլմի անձնակազմի եզրափակիչ խոսքը ասուլիսում

16:10   13 սեպտեմբերի, 2016

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներ Օսկար Այզեքը, օսկարակիր Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Շոհրե Աղդաշլուն, Անջելա Սարաֆայանը, Մարուան Կենզարին եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը հանդիպում են ունեցել լրագրողների հետ։ Ինչպես ֆիլմի օսկարակիր ռեժիսորը, այնպես էլ դերասանները պատասխանել են տարբեր հարցերի, մասնավորապես Ցեղասպանությունը ժխտողների եւ ֆիլմի սցենարի մասին։

Ավելի քան 40 րոպե տեւած ասուլիսը օսկարակիր ռեժիսորը եզրափակել է հետեւյալ խոսքերով.

«Ինչպես ֆիլմում նշում են Միքայելն ու Աննան, մեր վրեժը ապրելն է, առաջ գնալը, մշակույթը վերստեղծելն ու պայքարելը, որպեսզի ճանաչվի այս սարսափելի հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որն ըստ իրավական գրքերի՝ ամենավատ հնարավոր հանցագործությունն է։ Եվ այս երկու ազգերը կարիք ունեն հաշտության, որպեսզի իրական խաղաղություն հաստատվի այդ տարածաշրջանում»,- խոսքը եզրափակել է ռեժիսորը, որի հետ համաձայնել են նաեւ մյուս ներկաները (դիտել 42.30 րոպեից)։



© NEWS.am STYLE