Սեպտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո Կարմիր գորգի արարողությանը ներկա ռեժիսոր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներ Օսկար Այզեքը, օսկարակիր Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Շոհրե Աղդաշլուն, Անջելա Սարաֆայանը, Մարուան Կենզարին եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը հանդիպում են ունեցել լրագրողների հետ։
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կինոնկարի առաջին ցուցադրությունից հետո կազմակերպված հանդիպման ժամանակ դերասանները պատմել են, թե ինչ տպավորություններ են ստացել ֆիլմի սցենարը կարդալիս։
Օսկարը նշել է, որ տեղյակ չէր 1915-ի դեպքերի մասին։ Բայց ինչպես մինչեւ ասուլիսը The New York Times-ին տված հարցազրույցում էր ասել, ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո կարդացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նրանց պատմությունները. ինչպես են փոքրիկ երեխաների առաջ սպանել իրենց տատին, մայրն իրենց փոքրիկ եղբայրներին եւ քույրերին թողել է ծառի մոտ...
«Պատմություններ, որոնք անըմբռնելի են հասկանալու եւ անգամ նրանց հետ կատարվածը պատկերացնելու համար»,- նշել է 37-ամյա Այզեքը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության պատմությունը իրական է, խորը ու ճշմարիտ (դիտել 4-րդ րոպեից)։
Ի տարբերություն Այզեքի եւ Շարլոտ լե Բոնի, որը նույնպես չի իմացել Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար ամաչում է, ամերիկյան դերասանուհի Շոհրե Աղդաշլուն քաջատեղյակ է հայերի հետ կատարված ողբերգությունից.
«Ես ծանոթ եմ այս պատմությանը, քանզի ծնվել ու մինչեւ 25 տարեկան ապրել եմ Իրանում՝ միլիոնավոր հայերի կողքին։ Ես շատ հայ ընկերներ ունեի, նրանք անգամ ինձ հայերեն խոսել ու հաշվել են սովորեցրել՝ մեկ, երկու, երեք... Եվ երբ ես կարդացի պատմությունը, երջանիկ էի, որ նկարահանվելու եմ այս ֆիլմում։ Ինձ գրավեց նաեւ այն փաստը, որ սա այնքան արդիական պատմություն է։ Նկարահանման ընթացքում մենք ամեն գիշեր CNN-ով տեսնում էինք, թե ինչպես են սիրիացիները մղոններ քայլում՝ ապահով վայր հասնելու համար։ Եվ սցենարն ընթերցելուց հետո, անմիջապես զանգեցի իմ գործակալին ու տվեցի համաձայնությունս»,- պատմել է Աղդաշլուն (դիտել 5.30 րոպեից)։
Ավելի հուզական է եղել Անժելա Սարաֆյանի պատասխանը, որը սցենարը կարդալիս զգացել է հայ երգահան Կոմիտասի շունչը, որը 600 հայ մտավորականների հետ ձերբակալվել էր 1915-ի ապրիլի 24-ին։
«Երբ կարդացի սցենարը, լինելով հայ՝ ես տեսա, օրինակ, հայ տղամարդու մարդկային որակները Միքայելի մեջ (Օսկար Այզեքի կերպարը)։ Որքան էլ հորինված են կերպարները, նրանց մեջ հայկականություն կա։ Կարծում եմ հայի ոգին կա այս կերպարներում։ Եվ հենց սա է ֆիլմը յուրահատուկ դարձնում։
Կարելի է տեսնել Կոմիտասին։ Նա հրաշալի արտիստ, երաժիշտ, երգահան է։ Եվ նա ասես այս պատմության ոգին լինի, ինչը կա այս ֆիլմում»,- նշել է Անժելան (դիտել 28.20 րոպեից)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին