«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կարդացել եմ Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները. Օսկար Այզեքի հարցազրույցը՝ The New York Times-ին

10:40, 13 սեպտեմբերի

Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի արարողությանը ներկա էին կինոնկարի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը, գկխավոր դերակատարներ օսկարակիր Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անջելա Սարաֆայանը, ֆիլմի սաունդթերքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը եւ ուրիշներ։

Առաջին ցուցադրությունից հետո ֆիլմի անձնակազմը հարցազրույցներ է տվել տարբեր պարբերականների։ Գլխավոր դերակատարներից Օսկար Այզեքը, որը ֆիլմում մարմնավորում է հայ համեստ դեղագետ Միքայելի կերպարը, The New York Times-ին (Facebook-ում ուղիղ միացումով) հարցազրույց է տվել եւ պատմել «Խոստում» եւ «Աստղային պատերազմներ» ֆիլմերի մասին։

«Ես խաղում եմ հայ ուսանող Միքայել Պողոսյանի դերը, որը 1915-ին գնում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու, եւ սիրահարվում է Շարլոտ Լե Բոնի կերտած կերպարին (Աննային)։ Բայց նա փոքրիկ գյուղից է, ուր թողել է իր նշանածին, որին խոստացել է վերադառնալ ուսում ստանալուց հետո։ Սիրային եռանկյունի է ստեղծվում (քանզի Աննան արդեն բոյֆրենդ ունի՝ Քրիստիան Բեյլի կերպարը – խմբ.)։ Սիրային պատմություն՝ դրամատիկ հիմքով»,- խոսքը սկսում է 37-ամյա դերասանը։

Հաղորդավար Մեկադո Մըրֆիի հարցին՝ ինչ է նշանակում խաղալ ֆիլմում, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության մասին, Օսկարը նշում է.

«Դա տարբեր նյութեր, հատկապես Ցեղասպանության վերապրածների վկայությունները ընթերցելու մի ամբողջ պրոցես է։ Ես փորձել եմ հասկանալ այդ  իրավիճակը, մարդկանց նկատմամբ ցուցաբերված դաժանությունը, բաժանված ընտանիքները, ավերված գյուղերը եւ հասկանալ, թե ինչ են նրանք զգացել։ Հենց սա էր այս ամբողջ գործընթացի հիմնական մասը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search