Քիմ Քարդաշյանին Փարիզում կատարված գողությունը կազմակերպելու մեջ կասկածող կայքը ներողություն է խնդրել հայուհուց

15:07   15 հոկտեմբերի, 2016

Օրերս Քիմ Քարդաշյանը դատի էր տվել MediaTakeOut.com կայքին, որը հայուհուն կասկածում էր Փարիզում կատարված գողությունը կազմակերպելու մեջ: Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտը շատ հարցերի տեղիք է տվել։ Սակայն այս պահին բոլոր տարօրինակ հարցերով զբաղվում է Ֆրանսիայի ոստիկանությունը։ Իսկ ահա մեդիադաշտը շտապել է իր վարկածներն առաջ քաշել։ Որոշ կայքեր անգամ հայուհուն անմիջականորեն մեղադրել են այն բանում, որ նա ինքն է կազմակերպել այդ կողոպուտը։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղի պատասխանը չի ուշացել:

Քարդաշյանը դատի է տվել կայքին, որը միանգամից երեք հոդված է հրապարակել այն մասին, որ գողությունը Քիմի սցենարն է, որը ցանկանում է գումար վաստակել ապահովագրական փոխհատուցան միջոցով:

Եվ հիմա MediaTakeOut.com-ը պաշտոնապես ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից.

«Մեր աղբյուրների հետ խոսելուց հետո, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի շրջապատից, եւ նոր մանրամասներ ճշտելուց հետո վստահորեն հայտարարում ենք, որ չենք կասկածում, որ Քիմ Քարդաշյանը ոչինչ նախապես չի ծրագրել, եւ չի կարելի կասկածել նրա խոսքերի անկեղծությանը: Մենք ներողոuթյուն ենք խնդրում՝ հասկանալով, թե ինչպես է այս թեման վիրավորել Քիմին»:

 



© NEWS.am STYLE