Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ դերասանի դավաճանության եւ նրա 36-ամյա նոր կնոջ մասին

10:05   25 հունվարի, 2017

Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կնոջ հետ կապված սկանդալը նոր թափ է ստանում: 81-ամյա Ջիգարխանյանն ու 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հայտնել են ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Անցյալ տարեվերջին Ջիգարխանյանը տհաճ պատմության մեջ էր հայտնվել՝ կապված իր իսկ թատրոնի աշխատակիցների հետ, որոնք դատական հայց են ներկայացրել հայտնի ռեժիսորի դեմ՝ հայտարարելով, որ իրենց աշխատավարձ չեն վճարում:

 

Այնուհետեւ անցյալ շաբաթ Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ Տատյանա Վլասովան, առաջին հարցազրույցը տվեց: Նախկին կինը ժողովրդական արտիստին մեղադրեց, որ նա 15 տարի շարունակ դավաճանել է իրեն:

 

Հիմա Տատյանան, որը մինչեւ հիմա ամուսնական մատանի է կրում, կրկին խոսել է այդ թեմայով:

«Սա հին մատանի է, արդեն երկրորդ դարն է ապրում: Նա է ինձ նվիրել,- պարզաբանել է Վլասովան:- Սա նրա տատիկի մատանին է, ներսի հատվածում պապիկի անունն է գրված՝ Հաքիմ, որը մատանին նվիրել է Արմեն Բորիսովիչի տատիկին»:

 

Լեգենդար արտիստի երկրորդ կինը կարծում է, որ նրա մոտ «վնասված է արարքների եւ բառերի իմաստավորման համար պատասխանատու կենտրոնը»:

Տատյանա Վլասովան հաճախ է հարց տալիս, ինչպե՞ս Արմեն Բորիսովիչը երիտասարդ կին ունեցավ: Նրա խոսքով՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փոխարեն կարող էր ցանկացած այլ կին լինել՝ հայտնվելով վիրահատություն տարած Ջիգարխանյանի կողքին:

 

«Ես դեռ չգիտեի Վիտալինայի մասին, բայց բժիշկը բացատրեց, որ կաթված տարածներից շատերը փոխվում են, այդ պատճառով հարկավոր է համբերել: Ես համբերում էի: Ընդհանրապես ես համբերատար եմ: Չեմ ուզում չար լինել: Ես արնախում չեմ: Այլ կին լիներ, կասեր՝ «Ինչ անենք, պատահել է...»: Բայց այդ կինը նրան ծաղրի առարկա է դարձրել»,- նշել է Վլասովան:

Բորիս Կորչեվնիկովի Прямой эфир ծրագրում («Россия» հեռուստաալիք) նա վստահեցրել է. չի էլ կասկածել, որ ամուսինը կողմնակի սիրավեպ ունի: Իսկ նա վախենում էր ճշմարտությունն ասել 15 տարի շարունակ: Այդ կապի մասին բոլորը գիտեին: Եվ բոլորը լռում էին: Իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Վլասովայի խոսքով, ամեն ինչ արեց՝ Ջիգարխանյանին իրեն ենթարկելու համար. թեյ էր բերում, օգնում էր զգեստափոխվել թատրոնում...



© NEWS.am STYLE