81-ամյա Արմեն Ջիգարխանյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել, որը կապված է իր իսկ թատրոնի աշխատողների հետ, որոնք դատի են տալիս հայտնի ռեժիսորին, գրում է StarHit–ը։
Պարզվում է, որ դերասանի 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, իրեն անօրինական գործողություններ է թույլ տալիս աշխատակիցների նկատմամբ։ Մասնավորապես, թատրոնի 58-ամյա հանդերձապահուհի Մարգարիտա Չերեսը պնդում է, որ թատրոնում ավելի քան 20 տարի է աշխատել, իսկ 2015-ին իրեն ազատել են աշխատանքային պարտականությունները չկատարելու համար։

«Իբրեւ թե ես վատ էի աշխատում, ժամանակին չէի զգեստները ներկայացնում, չէի հետեւում դրանց, չէի լվանում… Դա ճիշտ չէ»,– ասել է Մարգարիտան։
Կինը որոշել է խոսել հենց Ջիգարխանյանի հետ, սակայն նա չի ցանկացել լսել աշխատակցին՝ ասելով. «Դուրս գնա»։
Այդ ժամանակ էլ նախկին հանդերձապահուհին դատի է տվել դերասանին զրպարտանքի համար, սակայն պարտվել է գործը։ «Այս տարի զղջման խոսքով ինձ մոտեցավ թատրոնի ռեժիսոր Դմիտրին։ Ասում է, թե իր վրա ճնշում են գործադրել, եւ ինքը ինձ դեմ է գնացել։ Որ պատրաստ է վկայություն տալ, որ ես չեմ ստում։ Ահա առաջիկա ամիսներին պատրաստվում ենք նորից դատարան դիմել։ Այս անգամ արդեն փոխհատուցման պահանջով»,– ասել է Չերեսը։

Թատրոնի մեկ այլ աշխատակցուհի Դանա Նազարովան հայտարարել է, թե իրեն մերժել են երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդ տալ։ Ընդ որում, թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանսկայան նույնպես հրաժարվել է շփվել Դանայի հետ, արգելափակել է նրան սոցցանցերում, չի վերցնում հեռախոսը եւ արգելել է անվտանգության աշխատակիցներին նրան թատրոն թողնել։
Հիմա Նազարովան նույնպես պատրաստվում է դատարան դիմել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում