«Թվին Փիքս», «Երիտասարդ պապը». 2017-ի լավագույն հեռուստասերիալների վարկանիշը

10:05   5 դեկտեմբերի, 2017

Իզուր չէ, որ NEWS. am STYLE-ի խմբագիրը խելագարվում է Լինչի ֆիլմերի համար։ 

Դեւիդ Լինչի «Թվին Փիքս» սերիալի երրորդ եթերաշրջանը (ցնցող սաունդթրեքով) ճանաչվել է տարվա լավագույն սերիալը՝ Vulture ամսագրի վարկածով։ 

Նոր եթերաշրջանի 18 սերիաներն ավարտվել են նոր հանելուկներով եւ նորից հասկանալի է դարձել, որ հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունեցել Լորա Փալմերի հետ Թվին Փիքսում։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լքվածները» սերիալը, որը պատմում է 

Մեյփլթոն քաղաքի արվարձանի համայնքի մասին, որտեղից անսպասելիորեն անհետացել է ավելի քան 100 մլն․ մարդ։

NEWS. am STYLE-ի խմբագրության կողմից սիրված The Young Pope («Երիտասարդ պապը») սերիալը՝ գեղեցկադեմ Ջուդ Լոուի մասնակցությամբ,

յոթերորդ տեղում է հայտնվել, չնայած մեր կարծիքով այն արժանի էր գոնե երկրորդ տեղին)))

Իսկ դրանից առաջ՝ եռյակի վերջին տեղում ամերիկյան «Ամեն ինչ բարելավվում է» սերիալն է։

 Փամելա Ադլոնի ստեղծած տրագիկոմեդիան պատմում է միայնակ մայր Սեմի մասին։

Չորրորդը The Get Down սերիալն է ՝ 70-ականների վերջին դեռահասների կյանքի մասին։

Հինգերորդ հորիզոնականում «ԲոՋեք ձին» անիմացիոն նախագծի չորրորդ եթերաշրջանն է, որը պատմում է անտրոպոմորֆային ձիու արկածների մասին, 

որը ժամանակին եղել է շոու բիզնեսի աստղ։

Լավագույն սերիալների վարկանիշում են հայտնվել նաեւ «Ջեք սամուրայը» մուլտսերիալի

 հինգերորդ եթերաշրջանը, անցած տարվա «Ոսկե գլոբուսի» դափնեկիր «Խենթնախորդը» սերիալը, «Երկուսը» սերիալը ու «Կարմայքլի շոու» սիթքոմը։



© NEWS.am STYLE