Օլգա Բուզովան՝ վերջին սեքսի ու Թիմուր Բատրուդինովի հետ հարաբերությունների մասին

17:25   12 փետրվարի, 2018

Այսօր ռուսական լրատվամիջոցները լի են Օլգա Բուզովայի մասին նորություններով, ու զարմանալի չէ, որ հեռուստահաղորդավարուհին, որը հիմա նաեւ երգչուհի է դարձել, հանգստյան օրերին լեփ լեցուն դահլիճներ էր հավաքել իր համերգների ժամանակ։

Eg.ru-ի հաղորդմամբ՝ Օլգան հայտարարել է, որ վերջին անգամ սեքսով զբաղվել է բավականին վաղուց՝ դեռ 2016-ի հոկտեմբերին (այն ժամանակ Օլյան ամուսնացած էր ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ)

«Հիմա ո՞ր թվականն է... Ես 2016-ի հոկտեմբերին եմ սեքսով զբաղվել»,- ռադիոկայաններից մեկի եթերում խոստովանել է 32-ամյա Բուզովան։ Երգչուհին հավելել է, որ ինքը սպասում է այնպիսի սիրո, որից «որովայնի մասում թիթեռների ճախրոց» կզգա։

Բուզովայի պատասխանից հետո ռադիոհաղորդավարի մոտ տրամաբանական հարց է ծագել, թե ինչով է երգչուհին լրացնում օրգանիզմի այդքան կարեւոր պահանջը։ Դրան Օլգան պատասխանել է՝ «Բեմի հանդեպ սիրով»։

Բուզովան նաեւ մեկնաբանել է Comedy Club-ի ռեզիդենտ Թիմուր Բատրուդինովի հետ իր հարաբերությունները, որի հետ Թաիլանդում էր հանգստանում։

«Մենք շատ լավ ընկերներ ենք, արդեն 13 տարի ճանաչում ենք իրար։ Մենք հոյակապ աշխատում ենք միասին, նկարահանվում, ծիծաղում։ Ես նրա հետ ինձ լավ ու անկաշկանդ եմ զգում։ Բայց դա ընկերություն է»,- ասել է Բուզովան։



© NEWS.am STYLE