Այդ զույգն աղմուկ էր բարձրացրել, երբ վերջերս միասին հանգստանում էր Թաիլանդում։ Խոսքը Օլգա Բուզովայի ու Թիմուր Բատրուդինովի մասին է։
«КП»-ն գրում է, որ վերադառնալով Մոսկվա, զույգը շարունակել է իր հանդիպումները։ Եվ հիմա երկրպագուները լրջորեն քննարկում են նրանց ապագա հարսանիքը։ Առավել ևս, որ հայտնի է դարձել ենթադրյալ հանդիսության ճշգրիտ օրը։ Ինչպես շոումենը հայտնել է սոցցանցերում (կամ կատակով, կամ լրջորեն), Օլգայի հետ ինքը կամուսնանա հոկտեմբերի 28-ին, Բարսելոնայում։
Երկրպագուները հիացած են՝ սոցցանցերում նորապսակներին արդեն անվանում են «բատրուզիկներ» ու կանխատեսումներ հայտնում, թե ում են նման լինելու նրանց ապագա երեխաները։ Իսկ Instagram-ում տարածվում են մեմեր` հարսանիքի ու այն թեմայով, թե Comedy Club-ից Գարիկ Խարլամովն ինչպես է խանդում Բատրուտդինովին։ Չնայած, Բուզովայի ու Բատրուտդինովի անսապասելի բորբոքված կիրքը մեկ այլ պարզ բացատրություն էլ ունի՝ նուրբ զգացմունքների վրա փիառը ձեռնտու է երկուսին։
Թիմուրը խոստովանել է, որ վերջին շաբաթներին Օլգայի շնորհիվ իր բաժանորդների թիվն Instagram-ում մի քանի անգամ աճել է։
Comedy Club-ի ռեզիդենտը պատմել է, որ նախկինում իր էջում ամենապոպուլյարը եղել է հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնի հետ լուսանկարը։ Սակայն Բուզովայի հետ զբոսանավում ռոմանտիկ լուսանկարը մի քանի օրում ավելի շատ հավանում է հավաքել, քան Դեյմոնը՝ երկու տարում։ Իսկ ընդամենը մեկ օրում Բատրուտդինովի էջին ավելի շատ մարդ է բաժանորդագրվել, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում։ Նման աճ Թիմուրը չէր նկատել այն ժամանակվանից ի վեր, երբ հաշիվ է բացել Instagram-ում։
Ի դեպ, Թիմուր Բատրուտդինովը 39 տարեկան է եւ դեռ ամուսնացած չէ։ Նա նույնիսկ որևէ լուրջ սիրային հարաբերությունների մեջ չի եղել այս տարիների ընթացքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը