Լրատվամիջոց. արքայազն Հարին սպասում է, որ թագավորական ընտանիքը ներողություն խնդրի Մեգան Մարքլից

12:47   8 ապրիլի, 2021

Մարտին Սասեքսի դուքսերն Օփրա Ուինֆրիին սկանդալային հարցազրույց են տվել, որի ընթացքում հայտնել են, որ թագավորական ընտանիքի անդամներից մեկն անհանսգտացել է, թե ինչ գույն է ունենալու իրենց երեխայի մաշկը։ 

Ամուսիններն այժմ ապրում են ԱՄՆ-ում, սակայն շուտով արքայազն Հարին պետք է Մեծ Բրիտանիա մեկնի՝ արքայադուստր Դիանայի նոր հուշարձանի բացման առիթով։ Սակայն առայժմ վաղ է հույս ունենալ, որ թագավորական ընտանիքում խաղաղություն կլինի, պնդում է ինսայդերը։ «Հարիի խնդիրն այն է, որ նա կենտրոնացած է իրավացի լինելու վրա։ Անկախ նրանից, որ նա պնդում է, թե պատրաստ է առաջ շարժվել, նա հետ չի կագնի, քանի դեռ իր ընտանիքից ներողություն չլսի»,- հայտնել է US Weekly-ի աղբյուրը։

Միեւնույն ժամանակ, կենսագիր Էնդրյու Մորթոնը հերքել է լուրերը, թե թագուհին Մեգան Մարքլին արգելել է նկարահանվել կինոյում. «Նրանց առաջին կարգի տոմսեր են տվել ու ասել. «Ընտրեք, թե որ երկիր եք ցանկանում գնալ, մենք ձեզ Համերաշխության դեսպաններ կդարձնենք»։ Եղիսաբեթ Երկրորդն, իսկապես, նրանց հնարավորություն է տվել անել այն, ինչ նրանք ցանկանում են։ Բացի այդ՝ նրանք Մեգանին ասել են, որ եթե նա չի ցանկանում մշտապես կատարել թագավորական պարտականությունները, կարող է շարունակել դերասանական կարիերան։ Այդ հնարավորությունները բաց են եղել նրա համար»։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE