Մարտի 7-ին CBS ալիքում կթողարկվի 39-ամյա Մեգան Մարքլի եւ 36-ամյա արքայազն Հարիի Օփրա Ուինֆրիին տված մեծ հարցազրույցը: Դրա շուրջ իրարանցումն արդեն հսկայական է, քանզի սպասվում է, որ ամուսինները կպատմեն թագավորական ընտանիքի ավագ անդամների պաշտոններից իրենց հեռանալու պատճառների մասին, կփոխանցեն տեղափոխվելուց հետո կյանքի մանրամասները եւ կխոսեն անձնական կյանքի մասին: Այսօր համացանցում հայտնվել է հարցազրույցի թիզերը, որտեղ հաղորդավարուհին եւս մեկ անգամ հաստատել է, որ իրենք խոսելու են ամենատարբեր թեմաներով:
«Ես պարզապես ուզում եմ պարզություն մտցնել: Չկա այնպիսի թեմա, որն արգելքի տակ է», - ասում է հեռուստահաղորդավարուհին:
Հարցազրույցի համար դքսուհին, որն այժմ սպասում է երկրորդ զավակի ծնունդին, ընտրել է Ջորջիո Արմանի ապրանքանիշի մետաքսե սեւ զգեստ, Aquazzura-ի կոշիկներ, Pippa Small-ի վզնոց, Birks ականջօղեր եւ Cartier թեւնոց։

Զրույցի ընթացքում Մեգանը պարբերաբար ձեռը դնում էր որովայնին, ինչը նա հաճախ էր անում առաջին հղիության ընթացքում:
Օփրայի ինտրիգային հարցից մի փոքր հատված է ներառվել, որի պատասխանը դեռ չեն հայտնել։
«Դու լռել ես, թե քեզ ստիպել են լռել»,- հարցրել է նա Մեգանին։
Հարցազրույցի ավարտին Ուինֆրին նշել է, որ զույգի որոշ արտահայտություններ բավական ցնցող էին։ Ըստ լուրերի՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները բավական դժգոհ են, որ ամուսինները որոշել են հրապարակավ քննարկել անձնական թեմաները։
Աղբյուրը՝ Сплетник
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ