Ֆրանսահայ լուսանկարիչ եւ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սեւ այգի» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում, հայտնում է Armenian Film Society-ն։
«Սեւ այգին» պատմում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի անորոշության մեջ հայտնված երեք սերունդների մասին։ Վավերագրական ֆիլմը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Թալիշի հայ համայնքում ապրող երեխաներին՝ Սամվելին եւ Ավոյին, երիտասարդ զինվոր Էրիկին, փայտահատ եւ պատերազմի վետերան Կարենին: Գլխավոր հերոսները պատերազմից հետո փորձում են հաշտվել նոր իրականության հետ՝ Էրիկը վիրավորվում է, Կարենը փախչում է Ստեփանակերտ, իսկ Սամվելի եւ Ավոյի ընտանիքները ապաստան են փնտրում Երեւանում։
«Ֆիլմի իրադարձությունները, հիմնականում, տեղի են ունենում Հայաստանում, քանի որ իմ հերոսների մեծ մասն այժմ արտաքսված է, բայց ես նաեւ ցույց եմ տալիս նրանց հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը։ Մենք տեսնում ենք այն, ինչ մնացել է նրանից՝ անապատային ու անդեմ տեսարաններ եւ կորսված հոգիներ՝ ինչպես Կարենի հոգին, որը ստեփանակերտցի փախստական է։ Այս տարածքը բաց վերք է հերոսների համար: Սա նրանց մութ ու սիրելի հողն է՝ նրանց սեւ այգին»։
Ֆիլմի միջազգային իրավունքների կարգավորմամբ զբաղվում է Տորոնտոյի Syndicado Film Sales-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը