Ինչպիսի՞ն է աշխարհը, երբ նայում ես դրան բարի աչքերով, եւ ինչպե՞ս է ընկալվում ամենապարզ մտածելակերպով ու բարի մարդը, երբ տարբերվում է մյուսներից. երեկ՝ մարտի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել Տիգրան Նալչաջյանը, որը հանդիսանում է նաեւ ռեժիսորն ու սցենարի հեղինակը:
Սա կատակերգություն է, որը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար, որպես այդպիսին կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը, ասում է Տիգրան Նալչաջյանը:
Գլխավոր հերոս Տիգրիսը, ով խենթ է շատերի համար, որոշում է փոխել աշխարհը դեպի լավը եւ մարդկանց միջից հանել չարությունը։ Արդյուքում անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ, որտեղ հանդիպում է տարբեր կերպարների, որոնց մարմնավորում են ճանաչված դերասաններ։ Բացի այդ, ֆիլմում կա գեղեցիկ սիրո պատմություն, որն էլ ընթացքում ունենում է իր վայրիվերումները։
«Սցենարը գրել եմ շատ հանգիստ պայմաններում՝ լեռներում, 2022թ-ի ամռանը։ Բացի հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց՝ ֆիլմը նպատակ ունի նաեւ բարություն եւ արժեքներ հաղորդել հասարակությանը։ Կարծում եմ, որ դահլիճից դուրս եկող հանդիսատեսը կունենա ցանկություն բարի գործ անելու։ Եվ եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ, թեկուզ չնչին բարի գործ՝ աշխարհը կդառնա ավելի լավը»,-ասում է Տիգրանը։
Ֆիլմի մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Կրիստինա Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Օֆելյա Հարությունյանը, Արթուր Հակոբյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլք:
«Մեծ քասթինգ չեմ հայտարարել։ Առանձին քասթինգներ եղել են որոշ կերպարների համար, որոնց հարցում տատանվել եմ։ Արդյունքում կայացրել եմ օպտիմալ որոշում, որովհետեւ այս ֆիլմը առանձնանում է նաեւ բացառապես պրոֆեսիոնալ եւ ուժեղ դերասանական խաղով։ Անգամ էպիզոդիկ դերերում պրոֆեսիոնալ դերասանների ենք նկարահանել»,-հավելում է նա:
Ռեժիսոր-դերասանը պատմում է՝ «Նկարահանումները հիմնականում անցել են շատ թեթեւ, մինչեւ այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատեւ դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա եւ վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմը ինձ էր սպասում։ Եվ նաեւ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան եւ ունենանք այն կինոն, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, ով հայտնի է իր բացառիկ բարեգործություններով, եւ ես ոգեշնչվում էի հենց նրանով։ Ի դեպ, առաջին նկարահանման օրը քույրս էլ էր ներկա, ով բերել էր իր կատվին, որին նկարել ենք ֆիլմում»։
Տիգրանը խոստովանում է՝ «սեփական ուժերով շատ դժվար ու շատ ռիսկային է մեծ ֆիլմ նկարելը», սակայն նրա խոսքով՝ նախորդ՝ «Դասարանցիները» ֆիլմը բավական մեծ թվով հանդիսատես էր հավաքել, որի դիտումից ստացած ողջ գումարը ներդրել է այս ֆիլմի մեջ։
«Ակնկալում եմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, եւ կունենանք լեփ-լեցուն դահլիճներ, որն էլ ինձ կտա հնարավորություն վերադառնալու նկարահանման հրապարակ, հավաքելու շատ լավ թիմ եւ նկարելու իմ նոր կինոն՝ գուցե հենց «Կատարյալ ապուշը-2»-ը։ Ժամանակը ցույց կտա»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»