Ռուսական էստրադայի երգչուհի Լարիսա Դոլինան պատմել է, որ բլոգեր եւ երգչուհի Վալյա Կառնավալը (իսկական անունը՝ Վալենտինա Կարնաուխովա) որոշել է երաժշտական կրթություն ստանալ իրենց՝ աղմուկ հանած կոնֆլիկտից հետո։ Այս մասին նա հայտնել է Նատալյա Պոդոլսկայային տված հարցազրույցում, որը հասանելի է YouTube-ում, գրում է Lenta.ru-ն։
Երգչուհին նշել է, որ տիկտոկերի հետ հանդիպել է վեց ամիս անց եւ նրա մոտ դրական փոփոխություններ է նկատել։ Դոլինայի խոսքով՝ Կառնավալը բոլորովին այլ մարդ է դարձել՝ մաքուր ու ժպտերես։ Բլոգերը արտիստին խոստովանել է նաեւ կրթություն ստանալու իր ցանկությունը։
«Ես կընդունեի նրան, եթե ցանկանար: Ես կփորձեի նրան եւ ճիշտ ուղղություն ցույց կտայի: Նա դեռ ինձ չի դիմել, բայց այդ ժամանակ նրա մոտեցումն անկեղծ էր»,-ընդգծել է աստղը։
Դոլինան հավելել է, որ նախատեսում է Կառնաուխովայի հետ համատեղ երգ ձայնագրել եւ այժմ հարմար ստեղծագործություն է փնտրում։
Երգչուհու եւ բլոգերի միջեւ կոնֆլիկտը տեղի էր ունեցել 2021 թվականին հեռուստահաղորդավար եւ կատակերգու Մաքսիմ Գալկինի «Музыкалити» շոուի ժամանակ։ Դոլինան քննադատել էր Կառնավալին՝ ասելով, որ բլոգերը չի կարողանում երգել եւ երաժշտական կրթություն չունի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով