Էնդի Ուորհոլն անուղղակի ազդեցություն է ունեցել երիտասարդ Դեյվիդ Բոուիի վրա, գրում է American Songwriter-ը:
1971 թվականին Բոուին ընկերացել էր դերասան Թոնի Զանետայի հետ։ Ավելի ուշ արտիստը դերասանի միջնորդությամբ խորհրդանշական The Factory-ում հանդիպեց Ուորհոլին։
Այդ ժամանակ մի քանի ամսից պետք է թողարկվեր Բոուի չորրորդ՝ «Hunky Dory» ալբոմը, որը ներառում էր «Էնդի Ուորհոլ» երգը, որով երաժիշտը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել արտիստին, սակայն հանդիպումը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր:
«Հանդիպումը բավականին լարված էր, քանի որ Ուորհոլը հեշտ զրուցակից չէր,-պատմել է Զանետտան,- պետք էր խոսել եւ զվարճացնել Էնդիին, բայց Դեյվիդը նույնպես լավ զրուցակից չէր: Խոսակցությունը լավ չանցավ»:
Ուորհոլը մեծ մասամբ լռում էր։ «Այդ տղան The Factory-ում էր, եւ շուրջը մեծ ակտիվություն կար, բոլորը ինչ-որ բան էին անում, զրուցում էին»,-1987 թվականի հարցազրույցում նշել էր Բոուին: «Բայց նա շատ լուռ էր... Ամեն ինչ տեղի էր ունենում առանց նրա մասնակցության: Նա արտասովոր, հիպնոսիկ տղա էր»:
Իր այցի ընթացքում Բոուին կարողացել է արտիստի համար կատարել «Էնդի Ուորհոլ» երգը, սակայն մեծ արձագանքի չի արժանացել։ «Նա չհավանեց այն, պարզապես ասաց՝ «Օհ, լավ», իսկ հետո հեռացավ: Նրանք ինձ թողեցին այնտեղ»,- 2003 թվականին պատմել էր Բոուին։
Ավելի ուշ Բոուին պատմեց, որ ինչ-որ մեկը մոտեցել էր իրեն ու ասել. «Այ քեզ բան, Էնդին չսիրեց այս երգը»: Բոուին հավելել է. «Կներեք, դա հաճոյախոսություն էր»: Պարզվել է, որ Ուորհոլին դուր չեն եկել հղումները իր արտաքինին, քանի որ նա զգայուն էր իր մաշկի նկատմամբ։
Չնայած անհարմար հանդիպմանը, կար մի բան, որն օգնել էր կոտրել սառույցը Ուորհոլի հետ՝ «Մերի Ջեյն»-ի դեղին կոշիկները, որոնք կրում էր Բոուին: «Նրան գրավում էին իմ կոշիկները»,-ասել է նա: «Այդ առիթով մենք գտանք խոսելու թեմա: Ես ավելի ուշ իմացա, որ նա ավելի երիասարդ տարիքում կոշիկի դիզայնով էր զբաղվում: Դա մի տեսակ կոտրեց սառույցը: Նա տարօրինակ տղա էր»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին