Hermès-ի Birkin շատ բաղձալի պայուսակն էլ ավելի բաղձալի է դառնում, քանի որ ընդամենը հինգ տարում դրա արժեքը կրկնապատկվել է:
OpenLuxury հարթակի հիմնադիր Ջեյմս Ֆեյրշտեյնը Fortune-ին ասել է, որ սա գնի ամենասուր աճն է, որը երբեւէ տեսել է․ Black Togo 30 Birkin-ի գինը հինգ տարում կրկնապատկվել է:
Նշվում է, որ Black Togo 30-ի գինը վերավաճառքի հարթակներում բավական տատանվում է՝ կախված պայուսակի վիճակից, մետաղական սարքավորումների տեսակից եւ դրա գնման տարուց։
Այնուամենայնիվ, սովորաբար, մեկ տասնամյակ է պահանջվում, որպեսզի Birkin-ի գինը կրկնապատկվի: «Ես գիտեմ մի քանի դեպքերի մասին, երբ մարդիկ կրկնակի գումարով են գնել պայուսակներ 10 տարի առաջ, եւ այսօր դրանք անթերի վիճակում են վերավաճառում»,-ասել է Ֆայրեստեյնը: «Birkin եւ Kelly պայուսակների վերավաճառքի գինը, վերջին 10 տարիների ընթացքում, գերազանցել է ոսկու գնին»,-հավելել է նա:
Credit Suisse-ի եւ Deloitte-ի զեկույցի համաձայն՝ միայն 2020 թվականին, երբ շքեղ ապրանքների շուկան կանգ էր առել COVID-ի պատճառով, Birkin պայուսակները 38%-ի տպավորիչ եկամտաբերություն են ունեցել:
Արդյունքում, Ֆեյրշտեյնը կարծում է, որ Birkin-ի գնորդների 25%-ը պահում է պայուսակները որպես ներդրում, իսկ մնացած 75%-ն օգտագործում է դրանք, հայտնում է Fortune-ը։
Գնորդների մեծամասնությունը դիմում է երկրորդային շուկա՝ Birkin պայուսակներ գնելու համար, հիմնականում այն պատճառով, որ ուղղակիորեն Hermès-ից շքեղ ապրանք գնելը կարող է ժամանակատար գործընթաց լինել, որը չի երաշխավորում, որ գնորդները կստանան իրենց ուզած մոդելը:
Hermès-ը ամբողջ աշխարհի խանութներին եւ բուտիկներին թույլ է տալիս սեզոնին պահեստավորել որոշակի քանակությամբ Birkins պայուսակներ, թեեւ դրանց գույնն ու չափը, Sotheby’s-ի տվյալներով, հազվադեպ են նախապես հայտնի լինում։
Արդյունքում, Birkins-ը ամենից հաճախ վաճառվում է շատ ավելի թանկ, քան 12,000 դոլլարը, որը դրա մեկնարկային գինն է:
Ըստ Sotheby's-ի, որը ադամանդապատ Himalaya Birkin 30-ը վաճառել է 450,000 դոլարով, գինը, հիմնականում, ձեւավորվում է պայմանավորված մոդելի սակավությամբ․ ավելի տարածված մոդելները, սովորաբար, արժեն 25,000-ից 30,000 դոլար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը