Luca Curci Architects-ն օգտագործում է աշխարհի ամենափխրուն նյութերից մեկը՝ կլիմայի փոփոխության մասին հայտարարություն անելու համար:
Իտալական ստուդիան, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ Լուկա Կուրչիի կողմից, ներկայացրել է նորարարական՝ ապակիների թանգարանի ծրագիրը, որը լողալու է ջրի վրա՝ օգնելով բարձրացնել շրջակա միջավայրի իրազեկությունն ամբողջ աշխարհում, գրում է Robb Report-ը:
«Ապակիների լողացող թանգարանը» ստեղծվել է ճարտարապետների եւ դիզայներների միջազգային թիմի կողմից՝ արհեստական ինտելեկտի աջակցությամբ: Ոգեշնչված Վենետիկում ապակու արտադրության հարուստ պատմությամբ՝ այս շենքը հմտորեն համատեղում է իտալական ավանդական արհեստագործությունը նորարարական տեխնոլոգիաների եւ ժամանակակից դիզայնի հետ: «Թանգարանը կլինի մի սրբավայր, որտեղ ապակու պատմությունը կհամապատասխանի ժամանակակից փորձերին»,-հայտնել են ընկերությունից:
Թիմը ուշադիր ուսումնասիրել է տարբեր նյութեր՝ թանգարանի կայունությունը ներսից եւ դրսից ապահովելու համար: Նրանք նաեւ ուսումնասիրել են շրջակա տարածքը, որպեսզի նվազագույնի հասցնեն շենքի ազդեցությունը օվկիանոսի շրջակա միջավայրի վրա:
Մոտ 3800 քառակուսի ոտնաչափ ինտերիերում կներկայացվեն արվեստի գործեր, որոնք կառաջացնեն մտորումներ եւ կբերեն նոր բացահայտումների:
Նախագիծը կներկայացվի կլիմայական փոփոխություններից տուժած մի քանի քաղաքներում, ինչպիսիք են Դուբայը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը եւ Բուսանը:
Կլիմայի փոփոխությունն, իհարկե, ազդում է յուրաքանչյուր մայրցամաքի յուրաքանչյուր երկրի վրա: Եղանակային օրինաչափությունները փոխվում են, բնական աղետները դառնում են ավելի ծայրահեղ, իսկ ջերմոցային գազերի արտանետումները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ