Նոր Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտոմոբիլն է: Իտալական ապրանքանիշը ներկայացրել է էլետրականությամբ աշխատող Folgore տարբերակը: Նոր մոդելը ոչ միայն առաջին տեղն է գրավում GranCabrio շարքում, այն նաեւ երբեւէ ստեղծված ամենաարագ էլեկտրական կաբրիոլետն է, գրում է Robb Report-ը:
Շքեղ ավտոմեքենայում կարող է տեղավորվել 4 ուղեւոր․ առջեւի նստատեղերը կարգավորվում են 18 ուղղությամբ եւ լրացված են պարանոցի տաքացուցիչներով: Ստանդարտ Econyl պաստառն ունի պրեմիում տեսք, չնայած պատրաստված է վերամշակված նեյլոնից: Մեքենայի փափուկ տանիքը կարող է բացվել կամ փակվել մինչեւ 50 մղոն/ժ արագությամբ եւ կոմպակտ ծալվում է բեռնախցիկի մեջ՝ պահպանելով բեռների տարածությունը:
Folgore-ի եւ GranCabrio-ի մնացած տեսականու միջեւ մեծ տարբերությունը, իհարկե, փոխանցման տուփի մեջ է: Կաբրիոլետն օգտագործում է նույն 800 վոլտ լարման ճարտարապետությունը, ինչ GranTurismo Folgore-ը եւ աշխատում է երեք էլեկտրական շարժիչներով՝ մեկը առջեւում եւ երկուսը հետեւում, որոնք միասին արտադրում են 751 ձիաուժ հզորություն:
Եթե դա բավարար չէ, կա նաեւ ժամանակավոր «MaxBoost» ռեժիմ, որը մեծացնում է ընդհանուր հզորությունը մինչեւ 818 ձիաուժ: The Drive-ը հայտնում է, որ մեքենան կարող է զրոյից մինչեւ 60 մղոն/ժ արագություն զարգացնել 2,8 վայրկյանում, զրոյից մինչեւ 120 մղոն/ժ՝ ինը վայրկյանում եւ հասնել ժամում 181 մղոն առավելագույն արագության: Վերջին թիվը էլեկտրական մեքենան դարձնում է աշխարհի ամենաարագը:
Maserati-ն չի նշել, թե երբ է GranCabrio Folgore-ը վաճառքի հանվելու, բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի մինչեւ տարեվերջ: Գինը դեռ չի բացահայտվել, բայց այն, անշուշտ, զգալիորեն ավելի բարձր կլինի, քան 2024 թվականի GranCabrio Trofeo-ն, որն արժե 189,900 դոլար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն