Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ մենք ընտրել ենք հայտնի դեմքերի հայտարարությունները այդ ողբերգալի իրողության մասին։
Առնոլդ Թոյնբի
«Այս բոլոր բռնությունները կատարվում են հայերի դեմ, նույնիսկ եթե նրանք ոչինչ չեն անում նրանց հրահրելու համար» (Առնոլդ Թոյնբի, 1915 թ., անգլիացի պատմաբան, ելույթ է ունեցել ի պաշտպանություն Հայաստանի անկախության եւ ընդդեմ Օսմանյան կայսրության հանցագործությունների):
«Երբ թուրքական իշխանությունները հրաման տվեցին այս վտարումների մասին, նրանք փաստացի մահապատժի ենթարկեցին մի ամբողջ ժողովրդի. նրանք դա հիանալի հասկանում էին եւ ինձ հետ զրույցներում հատուկ փորձեր չէին անում այդ փաստը թաքցնելու համար։ Վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ նման սարսափելի դրվագ չկա։ 1915-ին հայ ընտանիքների տեղահանման հրամանները պարզ մահապատժի դատավճիռ էին ողջ ժողովրդի համար» (Հենրի Մորգենթաու, 1919, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանը. «Թուրքիայում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերից»):
Հենրի Մորգենթաու
«Հայկական հարցը վերջնականապես լուծելու նպատակով հայ ազգին ոչնչացնելու թուրքական կառավարության քայլերը չեն կարողանում կանգնեցնել ոչ մեր ներկայացուցիչները, ոչ ամերիկյան դեսպանատունը, ոչ Հռոմի պապի պատվիրակությունները, ոչ էլ դաշնակիցների սպառնալիքները։ (Գրաֆ Վոլֆ Մետերնիխ, 1916 թ., Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպանը)
«...Հայերի կոտորածը այս պատերազմի ամենամեծ հանցագործությունն է, եւ եթե մենք չենք կարողանում գործել Թուրքիայի դեմ, ապա մենք ներում ենք նրանց... Թուրքական սարսափի դեմ արմատական պայքարի ձախողումը նշանակում է, որ ամբողջ աշխարհում ապագա աշխարհի մասին բոլոր խոսակցությունները անհեթեթություն են» (Թեոդոր Ռուզվելտ, 1918, Միացյալ Նահանգների 26-րդ նախագահը, 1918 թվականի մայիսի 11-ին Քլիվլենդ Գուդլի Դոջին ուղղված նամակից):
«1915 թվականին սկսված կոտորածը նմանը չունի մարդկության պատմության մեջ։ Աբդուլ Համիդի դեմ ջարդերը մի փոքր մասն են այն ամենի, ինչ անում են այսօր թուրքերը» (Ֆրիտյոֆ Նանսեն, 1915, նորվեգացի գիտնական)
«Այս թեմային ծանոթ եմ ոչ միայն պատմությունից։ Մորական տատս՝ Շուշան Տիգրանովնա Կրունին, փրկվել է մահից՝ 13 տարեկանում։ Նրան փրկել են ռուս հավատացյալները, որոնք նույնպես Թուրքիայից փախել են Ռուսաստան։ Ցավոք սրտի, մեծ մայրս մահացել է իմ ծնվելուց առաջ։ Բայց, մորս պատմելով, տատիկս իր ողջ կյանքն անցկացրել է հարազատներին փնտրելով՝ ոչինչ չիմանալով նրանց մասին՝ աարդյոք նրանք ո՞ղջ են, թե՞ մեռած» (Դիմա Բիլան, ռուս երգիչ):
«Հայերը դարեր շարունակ հալածվել են, նրանք եղել են քրիստոնեության առաջին ամրոցը եւ նրանք քրիստոնեության միակ հենակետն են Մերձավոր Արեւելքում» (Դին Քեյն, ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր):
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, սարսափելի է. Դա սխալ էր: Եկեք խոստանանք երբեք չմոռանալ եւ առաջ մղել մարդու իրավունքները, որտեղ էլ որ լինենք» (Էլթոն Ջոն, երաժիշտ):
«Ե՛վ Դարֆուրի, եւ՛ Հայոց ցեղասպանության դեպքում երբեմն օգտագործվում է կոտորած արտահայտությունը։ Երկար ու դժվարին պայքար եղավ տեղի ունեցածը իրականում ցեղասպանություն անվանելու համար։ Անհնար է հերքել կատարվածը։ Եթե ինչ-որ մեկը փորձում է ոչնչացնել մի ամբողջ էթնիկ խմբի մշակույթը, եւ դուք չեք կարող վերադարձնել այն, դա ցեղասպանություն է: Այլ տարբերակ չկա» (Ջորջ Քլունի, ամերիկացի դերասան):
«Թուրքիայում սպանվել է 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ։ Ոչ ոք չի խոսում այդ մասին, եւ մարդիկ ատում են ինձ այդ մասին խոսելու համար: 1915 թվականին Թուրքիայում հայերի հետ կատարվածը տաբու թեմա էր։ Բայց հիմա պետք է խոսել անցյալի մասին» (Օրհան Փամուկ, թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր):
«Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է մեղսակից լինել մարդկության դեմ այդ հանցագործությանը» (Հասան Ջեմալ, լրագրող, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը):
«Ես գրել էի ազգային փոքրամասնությունների մասին եւ ցանկանում էի անդրադառնալ անցյալ դարի անասելի ողբերգությանը, խոսել Հայոց ցեղասպանության մասին, կիսել այս ցավը ժողովրդի հետ եւ փորձել կամուրջներ կառուցել» (Էլիֆ Շաֆաք, թուրք գրող, ով հետապնդվել է իր «Ստամբուլի հիմնադրումը» գրքի համար):
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն