Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի ճանաչված շոումեն, երգիծաբան եւ հաղորդավար, «Comedy Club» շոուի անդամ Գարիկ Մարտիրոսյանը 40 տարեկան է դառնում:
Նշենք, որ Գարիկը ծնվել է փետրվարի 13-ին: Ծնողները խնդրել են ծննդյան օր գրել փետրվարի 14-ին, քանի որ 13-ը հաջողակ թիվ չէ, այդ պատճառով Գարիկը տարեդարձը նշում է երկու օր շարունակ:
Միջնակարգ դպրոցին զուգահեռ Գարիկը նաեւ երաժշտական դպրոց է հաճախել: Սակայն վատ առաջադիմության պատճառով նրան հեռացրել են: Երաժշտական տարբեր գործիքներ նվագելու սերը նրա մոտ ավելի ուշ է առաջացել: Մարտիրոսյանը սովորել է դաշնամուր, թմբուկ, կիթառ նվագել, նաեւ սկսել է երաժշտություն գրել:
Դպրոցն ավարտելուց հետո Գարիկ Մարտիրոսյանն ուսումը շարունակել է Երեւանի Պետական Բժշկական համալսարանում՝ նյարդաբան-հոգեթերապեւտի մասնագիտությամբ: Բժշկի մասնագիտությունը նա պատահական չի ընտրել, քանի որ մայրը՝ տիկին Ժասմինը, բժիշկ-գինեկոլոգ է, գիտությունների դոկտոր: Չնայած ստացած մասնագիտությունը Գարիկին դուր էր գալիս, որպես բժիշկ ընդամենը երեք տարի է աշխատել:
Մարտիրոսյանի կյանքը փոխվեց 1993թ., երբ դարձավ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի խաղացող: Մի քանի տարի անց՝ 1997 թվականին, նա դարձավ թիմի կապիտանը: Ուրախների ու հնարամիտների ակումբի բեմում ելույթների եւ նկարահանումների շնորհիվ Գարիկին նկատեցին եւ հրավիրեցին աշխատել «Добрый вечер» հաղորդման մեջ, Իգոր Ուգոլնիկովի հետ:
2005թ. Գարիկ Մարտիրոսյանը դառնում է Comedy Club նախագծի հեղինակներից մեկը, որը ստեղծել էին «Նոր հայեր» թիմի նրա ընկերները՝ Արթուր Թումասյանը, Արթուր Ջանիբեկյանը, Արտակ Գասպարյանն ու Արտաշես Սարգսյանը: Նախագծի հիմքում հումորային ելույթներ էին, ինչպես ՈՒՀԱ-ում: Սակայն մատուցման բնույթն այլ էր: Հաղորդման նման ձեւաչափը հանդիսատեսին դուր եկավ եւ շատ արագ ճանաչում ձեռք բերեց:
Շուտով Մարտիրոսյանն ընդլայնեց գործունեությունը եւ նոր նախագծեր սկսեց: 2006թ. նա դարձավ «Наша Russia» շոուի (ТНТ հեռուստաալիք), ինչպես նաեւ «Наша Russia. Яйца Судьбы» ֆիլմի համապրոդյուսերն ու համահեղինակը:
2007թ. Գարիկին առաջարկեցին դառնալ Առաջին ալիքի «Минута славы» նախագծի առաջին եթերաշրջանի վարողը, իսկ 2008-ին՝ «Прожекторперисхилтон» շոուի հաղորդավարներից մեկը:
Գարիկը երկու երեպա ունի: Կնոջ՝ իրավաբան Ժաննա Լեւինայի հետ ծանոթացել է 1997թ., Սոչիում, ՈՒՀԱ-ի խաղի ժամանակ: Նրանց միջեւ հարաբերություններ սկսվեցին ծանոթությունից մեկ տարի անց: 2004թ. զույգը դուստր ունեցավ՝ Ժասմինը, իսկ 2009-ին ծնվեց նրանց որդին՝ Դանիելը: Ազատ ժամանակը Գարիկը ձգտում է ընտանիքի հետ անցկացնել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում