«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինձ ոգեշնչում են հայկական ազգային զգեստն ու պատմությունը». մոսկվաբնակ դիզայներ Սիլվիա Բորզինի

13:07, 26 փետրվարի

23-ամյա դիզայներ Սիլվիա Բորզինին ծնվել է Երեւանում, սակայն շուրջ 21 տարի ապրում է Մոսկվայում: Մասնագիտությամբ իրավաբան է, սակայն որոշ ժամանակ այդ ոլորտում աշխատելով՝ հասկացել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է նորաձեւությունը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվիան պատմում է մասնագիտությունը փոխելու, իր անցած ուղու եւ ստեղծած աշխատանքների մասին:

 

«Երկար տարիներ աշխատել եմ որպես ոճաբան: Իմ պարտականությունների մեջ տարբեր գործեր էին մտնում` ընդհուպ մինչեւ ցուցադրությունների կազմակերպում, մոդելների ընտրություն, ոճի ստեղծում: Որոշ ժամանակ աշխատելով` ես որոշեցի ինքս ստեղծել իմ կերպարները, կերտել անհատական ոճեր գեղեցիկ աղջիկների համար` ընդգծելով նրանց գեղեցկությունն ու կանացիությունը, համապատասխան  ոճը: Իմ ստեղծած յուրաքանչյուր մոդել գտնում է իր կրողին: Ես սիրում եմ ստեղծել դրանք կոնկրետ անձանց համար` իմանալաով անձի ճաշակը եւ նախասիրությունները»,- նշում է Սիլվիան:

Դիզայներն ասում է, որ գործունեության առաջին իսկ օրից իր աշխատանքները մեծ ճանաչում են վայելում քաղաքի ամենագլամուր աղջիկների եւ հայտնի անձանց կողմից: «Ինձ շատ դուր է գալիս, որ Borzini ապրանքանիշը նախընտրում են մարդիկ, ովքեր հասկանում են նորաձեւությունից, ոճից եւ գեղեցիկից»,- ընդգծում է նա` հավելելով, որ սիրում է նորույթներ բերել նորաձեւություն:

Խոսելով ոգեշնչման մասին, Սիլվիա Բորզինին նշում է, որ ոգեշնչվում է հայկական արմատներից:

«Ինձ ոգեշնչում են հայկական ազգային զգեստի գլխազարդը (կոպի-խմբ.) եւ մեր ազգի հարուստ պատմությունը: Ես այցելում եմ հայ երիտասարդ դիզայներների ցուցադրություններին, ինձ շատ հետաքրքիր է հետեեւլ նրանց գործունեությանը: Հատկապես ուզում են նշել Ալեքսանդր Հարությունովին, ով նույնպես նորարարությունների սիրահար է»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել