23-ամյա դիզայներ Սիլվիա Բորզինին ծնվել է Երեւանում, սակայն շուրջ 21 տարի ապրում է Մոսկվայում: Մասնագիտությամբ իրավաբան է, սակայն որոշ ժամանակ այդ ոլորտում աշխատելով՝ հասկացել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է նորաձեւությունը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվիան պատմում է մասնագիտությունը փոխելու, իր անցած ուղու եւ ստեղծած աշխատանքների մասին:
«Երկար տարիներ աշխատել եմ որպես ոճաբան: Իմ պարտականությունների մեջ տարբեր գործեր էին մտնում` ընդհուպ մինչեւ ցուցադրությունների կազմակերպում, մոդելների ընտրություն, ոճի ստեղծում: Որոշ ժամանակ աշխատելով` ես որոշեցի ինքս ստեղծել իմ կերպարները, կերտել անհատական ոճեր գեղեցիկ աղջիկների համար` ընդգծելով նրանց գեղեցկությունն ու կանացիությունը, համապատասխան ոճը: Իմ ստեղծած յուրաքանչյուր մոդել գտնում է իր կրողին: Ես սիրում եմ ստեղծել դրանք կոնկրետ անձանց համար` իմանալաով անձի ճաշակը եւ նախասիրությունները»,- նշում է Սիլվիան:
Դիզայներն ասում է, որ գործունեության առաջին իսկ օրից իր աշխատանքները մեծ ճանաչում են վայելում քաղաքի ամենագլամուր աղջիկների եւ հայտնի անձանց կողմից: «Ինձ շատ դուր է գալիս, որ Borzini ապրանքանիշը նախընտրում են մարդիկ, ովքեր հասկանում են նորաձեւությունից, ոճից եւ գեղեցիկից»,- ընդգծում է նա` հավելելով, որ սիրում է նորույթներ բերել նորաձեւություն:
Խոսելով ոգեշնչման մասին, Սիլվիա Բորզինին նշում է, որ ոգեշնչվում է հայկական արմատներից:
«Ինձ ոգեշնչում են հայկական ազգային զգեստի գլխազարդը (կոպի-խմբ.) եւ մեր ազգի հարուստ պատմությունը: Ես այցելում եմ հայ երիտասարդ դիզայներների ցուցադրություններին, ինձ շատ հետաքրքիր է հետեեւլ նրանց գործունեությանը: Հատկապես ուզում են նշել Ալեքսանդր Հարությունովին, ով նույնպես նորարարությունների սիրահար է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի