Ֆրանսիայի ամենաճանաչելի եւ ամենափայլուն ձայներից մեկը՝ Պատրիսիա Կաասը, մարտի 9-ին ներկայացավ հայ հանդիսատեսի առջեւ:
«Կաասը երգում է Պիաֆ» ուրույն շոու-ծրագիրը, որը նվիրված էր վերջինի մահվան 50-ամյակին, կարողացավ հանդիսատեսին տեղափոխել մոտ 20-րդ դարի կեսերի Փարիզ, ուր Կաասի հետ ճանափարհորդեց Էդիտ Պիաֆի հետքերով:
Համերգային ծրագրի մեջ էին հյուսվել արդի արվեստը, լուսային նոր որոշումները եւ, իհարկե, հենց իր՝ Կաասի անզուգական կերպարները: Պիաֆի անմահ երգերը նոր գործիքավորումներ էին ստացել՝ համալրվելով Կաասի վառ, ուրույն ձայնով: Էլեգանտ ու նազելի, Կաասը տեղափոխում է հանդիսատեսին Փարիզի փողոցներ՝ զարմանալի Էդիտ Պիաֆի հետքերով՝ ներկայանալով նոր կերպարներով:
Հերոսուհին մեկ սիրում է, մեկ երջանկանում, մեկ կրքոտ է, կարեկցող, եւ, հանկարծ, հիասթափված. Կաասը կարողանում է ստիպել վերապրել իր հետ ամեն մի նոտա, ամեն մի ելեւեջ: Կարծես թե հանդիսատես կամ համերգ գոյություն չունենա. կա մի հերոսուհի, ով երգում է Պիաֆի երգերը, նրա կյանքի տարբեր իրավիճակները:
Հայտնի է, որ անզուգական Պիաֆի ամեն մի ստեղծագործությունն իր պատմությունն ունի: Օրինակ, L'Etranger –ը մի աղջկա և օտարերկրացու սիրո պատմության մասին է, որը շատ տխուր ավարտ ունեցավ: Տղան հեռացավ՝ թողնելով ընկերուհուն միայնակ: Հետո ասում էին, թե նրա մարմինը գտել են նավահանգստում:
Կամ Hymne à l'amour-ը, որը Պիաֆը երգում էր իր ամբողջ կյանքի սիրուն. բռնցքամարտիկ Մարսել Սերդանին: Երգի պրեմիերայից մոտ երկու ամիս հետո Մարսելը մահացավ, երբ ինքնաթիռով սլանում էր Փարիզից Նյու-Յորք Պիաֆի հետ հանդիպելու:
Ցավ, վիշտ, սիրելիին տեսնելու, լսելու, զգալու ցանկություն...
Ցավոք, նման համերգներ հազվադեպ են լինում Հայաստանում: Եւ յուրաքանչյուր ապրած զգացմունքը, պատմությունը եւ երգը դեռ երկար կհիշվեն:
Մարինա Ադուլյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ