Ծանրաբեռնված եւ հագեցած օրվա ընթացքում հաճախ աղջիկները չեն կարողանում տարբեր միջոցառումների ներկայանել հավուր պատշաճի դիմահարդարմամբ։ Մինչդեռ դասի կամ աշխատանքի գնալիս պետք է դիմահարդարվել մի կերպ, իսկ երեկույթների կամ խնջույքների մասնակցելիս՝ բոլորովին այլ կերպ։ Սակայն, ի՞նչ անել, եթե տարաբնույթ դիմահարդարում անելու ժամանակ չկա։ Ստորեւ ներկայացնում ենք դիմահարդարման մի քանի տարբերակ, որոնք հարմար եւ տեղին են ցանկացած միջոցառման կամ առիթի դեպքում։
Առօրյա, թեթեւ դիմահարդարումն ամենաիդեալական է այս տարբերակում։ Նախ, այն չի պարտադրում ո'չ գույների, ո'չ էլ ոճի առումով եւ սազում է ցանկացած հագուստի կամ սանրվածքի հետ, բացի այդ, նման դիմահարդարումը թույլ է տալիս որոշ փորձարկումներ անել։ Օրինակ, առավոտյան նման դիմահարդարմամբ կարելի է գնալ դասի կամ աշխատանքի, իսկ երեկոյան որոշ լրացումներ անել հենց նույն դիմահարդարման վրա եւ ստանալ բոլորովին այլ շպար։
Առօրյա դիմահարդարման համար ձեզ պետք կգան հետեւյալ գույները՝ բաց երանգի անփայլ ստվերաներկ, դիմափոշի, բաց վարդագույն այտափոշի, աչքի մատիտ։ Երեկոյան դիմահարդարում ստանալու համար այս ամենը կարելի է լրացնել սեւ, շագանակագույն կամ որեւէ այլ մուգ, ինչպես նաեւ սպիտակ կամ կաթնագույն փայլով ստվերաներկով, թարթչաներկով եւ սյուրմայով՝ ըստ ցանկության։
Քանի որ շրթներկը հեշտությամբ մաքրվում է, ապա կարելի է պայուսակում երկու գույնի շրթներկ պահել։ Բաց երանգները օգտագործել առօրյա, իսկ մուգ գույները՝ տոնական դիմահարդարման համար։
Պատրաստեց՝ Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը