«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչո՞վ են վնասակար պոռնոֆիլմերը. պարզաբանում է սեքսոպաթոլոգը

22:15, 23 մարտի

Պոռնոֆիլմերը հաճախ ստեղծում են անգիտակցական սեռական բարդույթներ, անիրական սեռական սպասելիքներ, սեռական առասպելներ: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչեւ զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականն առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տեւողությունը կամ կնոջ օրգազմն ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական կյանքը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը  հարստացնում է անձի ներաշխարհը եւ նպաստում նրա ինքնառեալիզացիային եւ ընդհանուր առողջության ամրապնդմանը:

Շարունակաբար պոռնո ժանրի ֆիլմեր դիտելն աստիճանաբար սպանում է սեքսուալ հարաբերությունների ցանկությունը: Դիտելով պոռնոֆիլմ՝ մարդու օրգանիզմն առանց ջանքերի արտադրում է մեծ քանակությամբ հաճույք պատճառող հորմոններ, ինչի հետեւանքով էլ ժամանակի ընթացքում ինտիմ հարաբերություններ ունենալու ցանկությունը վերանում է: Աստիճանաբար տուժում է նաեւ էրեկցիան, այսինքն՝ սեռական կարողությունը:

Վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ հասնում օրգազմի: Նման վիճակի տեւականությունը հետագայում կարող է բավական լուրջ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձեւավորված եւ արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է անհատը: Այսինքն՝ իրական փոխհարաբերություններն ամբողջովին փոխարինվել են վիրտուալով: Հետեւաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները: 

 

Վրեժ Շահրամանյան 

 ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

բժշկական գիտությունների թեկնածու


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել