«Գարեգին Նժդեհ» ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. սկզբում: Այն նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին:
Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները: Նկարահանումները կայացել են Հայաստանում եւ Եվրոպայում: Ֆիլմի նկարահանման աշխատանքներից առաջին լուսանկարների համացանցում տարածվելուց հետո մեծ քննարկումներ ծավալվեցին, եղան քննադատություններ: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ NEWS.am.STYLE-ին գրավոր պատասխանել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:
Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք նկարահանել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:
Գարեգին Նժդեհի կենսագրությանն անդրադառնալու մասին մտածել եմ վաղուց: Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն էլ են սկսվել վաղուց, հնարավոր դարձավ այս ֆիլմն իրագործել միայն այս տարի:
Մենք պետք է ճանաչենք մեր հերոսներին, որպեսզի ստեղծենք մեր հայրենիքը: Մենք պետք է օրինակներ ունենանք, որ կարողանանք բաղդատել մեր արարքները, մենք պետք է պաշտենք մեր հերոսներին եւ հասկանանք, որ մեր հողի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար պարտական ենք հայրենիք ստեղծողներին եւ պաշտպանողներին: Գարեգին Նժդեհի մասին պետք է անընդհատ պատմել, անընդհատ խոսել եւ այնպես, որ ոչ միայն սերտած լինենք նրա մտքերն, այլ ապրենք նրա օրինակով ու փիլիսոփայությամբ:
Ե՞րբ է սկսվել եւ ե՞րբ են ավարտվելու նկարահանումները, ե՞րբ է լինելու ֆիլմի պրեմիերան, այն կդիտենք հեռուստատեսությա՞մբ, թե՞ կլինի միայն կինոթատրոններում:
Ֆիլմի նկարահանումների առաջին օրը սեպտեմբերի 16-ն էր: Նկարահանման աշխատանքները գրեթե ավարտված են, հիմա արդեն սկսվել են մոնտաժային աշխատանքները: Սա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է: Այն մեծ էկրան կբարձրանա 2013 թվականի սկզբում, նվիրվելու է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին:
Ֆիլմի ստեղծագործական կազմը կներկայացնեք, ովքե՞ր են դերակատարները:
Սա առաջին ֆիլմն է, որ նկարահանվում է նորաստեղծ PAN ARMENIAN FILMS ընկերությունը, այն PAN ARMENIAN MEDIA GROUP -ի կազմում է: Սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը, նրա արմատները Նախիջեւանից են, ինչպես եւ Նժդեհինը: Գլխավոր դերերում Արտաշես Ալեքսաննյանն է եւ Շանթ Հովհաննիսյանը: Նրանք մարմնավորել են Նժդեհի երկու տարիք: Չուլպան Խամատովան մարմնավորել է Նժդեհի տիկնոջը` Էփիմեին, Գոհարի դերում Ֆրիդա Գեւորգյանն է: Խորեն Լեւոնյանը կերտել է Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի կերպարը, Ալբերտ Սաֆարյանը կներկայանա Դրոյի կերպարով: Միխայիլ Եֆրեմովը հանդես կգա Պետկո Խրիստովի դերում, Հովհաննես Դեւեճյանի դերում Վիգեն Ստեփանյանն է: Ռոբերտ Հակոբյանը Ազգային անվտանգության փոխնախարարի դերում է, Արմեն Մարգարյանը մարմնավորել է Վաչե Հովսեփյանին, մարդ, ով մեկ տարի շփվել է Նժդեհի հետ Երեւանի բանտում եւ իր հուշերում ներկայացրել է բավականին հետաքրքիր մանրամասներ Նժդեհի` Երեւանի բանտում գտնվելու մեկ տարվա մասին:
Դերասանական կազմը մեծ է, շատ ուրախ եմ, որ ֆիլմում նկարահանվել է նաեւ Երվանդ Մանարյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆյա Սարգսյանը, Արթուր Նալբանդյան,Դավիթ Թադեւոսյանը, Արման Նավասարդյանը, Վիկտոր Վասիլեւը, Նազենի Հովհաննիսյանը, Արամ Գեւորգյանը, Գուրգեն Անտոնյան եւ էլի շատ սիրված ու հայտնի դերասաններ: Ֆիլմի նկարիչն է Սեդրակ Վելիկոդնին, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյանն է, գրիմի նկարիչը Անդրեյ Նովիկովն է: Բեմադրող օպերատորն է Մկրտիչ Մալխասյանը մոնտաժման ռեժիսորներն են Էդուարդ Մատենցյանն ու Վահագն Խաչատրյանը:
Որքա՞ն է ֆիլմի բյուջեն:
Ֆիլմը դեռ ընթացքում է, բյուջեի մասին խոսելը դեռ շուտ է, միայն կարող եմ ասել, որ սա պետպատվեր չէ, եւ ինչպես իմ նախորդ ֆիլմերը, այս ֆիլմը նույնպես նկարահանվել է առանց պետական ֆինանսավորման: Ֆիլմի գլխավոր հովանավորն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:
Մեկ-երկու նախադասությամբ կներկայացնեք ֆիլմի սյուժեն, ի՞նչ աղբյուրներից եք օգտվել եւ այլն:
Օգտվել ենք Գարեգին Նժդեհի «Հավատամք», «Էջեր իմ օրագրեն», «Ամերիկահայությունը»,«Ցեղը եւ իր տականքը», «Իմ պատասխանը», «Իմ խոսքը, թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» երկերը: Ինչպես նաեւ`Վաչե Հովսեփյանի «Գարեգին Նժդեհն եւ ԿԳԲ-ն», Արտակ Վարդանյան` «Նժդեհյան մասունքներ», Մուշեղ Լալայան`«Գարեգին Նժդեհ» եւ այլն:
Պատահակա՞ն է արդյոք, որ այս ֆիլմը նկարահանվում է նախագահական ընտրություններից առաջ: Ձեզ քննադատողները նաեւ նշում էին, թե սա ՀՀԿ-ի պատվերն է: Կմեկնաբանեք` որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները եւ ինչ կապ ունի այս ֆիլմը ՀՀԿ-ի, նախագահական ընտրությունների հետ:
Եթե Աստված ինձ առողջություն եւ կյանք տա, ես պատրաստվում եմ դեռ շատ գործեր նկարահանել:
Տեղեկություններ էին տարածվել նաեւ, թե Նժդեհի ազգականները բողոքում են եւ համաձայնություն չեն տվել նրա մասին ֆիլմ նկարել: Նման բան կա՞: Դուք կապվե՞լ եք նրա ազգականների հետ:
Մեր ստեղծագործական խումբը պարբերաբար շփվում է Գարեգին Նժդեհի ժառանգների հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն