Գերմանական ավտոարտադրության հերթական գլուխգործոցն ապշեցնում է: Mercedes Benz-ի եւ BMW-ի երկրպագուները հիշեցնում են «Ռեալ»-ի եւ «Բարսելոնա»-ի երկրպագուներին. անհաշտ թշնամիներ, բայց եւ կատարելության սիրահարներ:
Եվ այսպես, ներկայացնում ենք С դասի նոր Mercedes Benz-ը: Ավտոմեքենայի արտաքին տեսքը համեմատվում է տղամարդու կոստյումի հետ. ոճն ու ազնվականությունը նրան անզուգական են դարձնում: Որքան տպավորիչ է С դասի նոր սեդանի տեսքը, նույնքան տպավորիչ է բարձր մակարդակով ստեղծված նրա սրահը: Այստեղ յուրաքանչյուր տարրի վրա զգացվում է անկրկնելիության, հարմարավետության եւ պրակտիկության համադրությունը:
Իր նախորդի համեմատ, նոր С դասն ավելի արտահայտիչ է: Կատարման երեք ուղիները՝ Exclusive-ը, Avantgarde-ը եւ AMG Line-ը, ավտոմեքենային ավելի վառ տեսք են հաղորդում:
Exclusive
Եթե դուք անզուգականություն ու նրբաճաշակություն եք փնտրում, ապա Exclusive-ը, որի հատկանշական տարրերը նրա ռադիատորի քրոմային վանդակն է ու առջեւի հատվածում դրված հիանալի ապրանքանշանը, ապա սա կատարյալ ընտրություն է:
Avantgarde
Avantgarde ուղի նրանց համար է, ովքեր իրենց նոր C դասում ցանկանում են տեսնել արտահայտիչ ու դինամիկ ավտոմեքենա, որի դիզայնը կատարված է ավանգարդ ոճով՝ կառուցված հակասական գույների համադրությամբ:
AMG Line
Եվ, վերջապես, այս տեսակը C դասին վառ արտահայտված սպորտային բնույթ է հաղորդում: AMG ֆիրմային բամպեր, մարտկոցի ոչ փայլուն ճաղավանդակ, 18 մատնաչափ տրամագծով 5 անվահեծեր ու սպորտային արտանետման համակարգով պողպատից երկակի չժանգոտվող գլխադիրներ. այս ավտոմեքենան միայն հնարավորության է սպասում, որպեսզի կարողանա գործի դնել իր ամբողջ սպորտային հզորությունը: Թափքի նորարարական կառուցվածքի շնորհիվ, հնարավոր է եղել ավտոմեքենայի քաշը շուրջ 100 կգ-ով նվազեցնել:
Նոր С դասի ստեղծման եւս մեկ կարեւոր քայլ է տեխնիկական նորարարությունների կիրառումը, որոնք բարձրացնում են վարորդի եւ ուղեւորների հարմարավետության մակարդակը: Դրանցից են՝ սենսորային ինտելեկտուալ վահանակը, AIR BALANCE փաթեթը՝ սրահի բուրավետությունն ապահովող գործառույթով:
Նյութը՝ Spletnik կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ