Այսօր հորմոնալ ակտիվության օր է։ Սիրային ազդակները կհասնեն իրենց գագաթնակետին։ Բավական դժվար կլինի պահպանել ինքնատիրապետումը, ուստի պետք է զգույշ լինել, որպեսզի չափը չանցնել եւ հաջորդ օրը չափսոսալ արածների համար։
ԽՈՅԵՐ
Այսօր դուք ստիպված եք սիրելիի հետ հարաբերություններում առկա որոշ խոչընդոտներ եւ դժվարություններ հաղթահարել։ Հնարավոր է՝ դա շատ սովորական վեճ լինի, կամ էլ անսպասելի հանգամանքեր, որոնք կխանգարեն ձեզ տեսնվել։ Հնարավոր է նաեւ, որ ձեզանից մեկը պարզապես տրամադրություն չունենա։ Ամեն դեպքում, դուք ունեք գործողությունների երկու տարբերակ՝ անտեսել բարդ շրջանը կամ արմատախիլ անել այն։
ՑԼԵՐ
Այսօր դուք հակված չեք լրջության եւ զգացմունքայնության։ Սիրային հարաբերություններում ձեր կողմից կգերիշխի հումորը, խաղը եւ սեթեւեթանքը։ Եթե դուք միայնակ չեք, ապա ձեր սիրելին այսօր հնարավորություն ունի ձեր կողքին ուրախ եւ անհոգ ժամանակ անցկացնել, իսկ եթե ձեր սիրտը դեռ ազատ է, ապա նման տրամադրվածությամբ կկարողանաք դեպի ձեզ ձգել հակառակ սեռի ներկայացուցիչների հետաքրքաշարժ հայացքները։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են ձեզ հասկանալ այն բոլոր հակասությունները, որոնք առկա են ձեր զգացմունքներում։ Արդյո՞ք ձեր սիրելին միակն է ձեր կյանքում, թե՞ հոգու խորքում սիրում եք մեկ ուրիշին։ Հնարավոր է, դուք նույնպես չեք գիտակցում, սակայն ժամանակն է արդեն ընտրություն կատարել եւ ընտրել այն միակին, ով կգրավի ձեր սիրտն ամբողջությամբ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են ձեզ առավել ուշադիր լինել ինքներդ ձեր հանդեպ։ Անգամ եթե սիրելիի հետ հանդիպման ընթացքում դուք հոգատարության օրինակ եք, այսօր պետք է փոխեք իրավիճակը։ Փորձեք այնպիսի բան անել, ինչը ձեզ մեծ բավականություն կպատճառի։ Օրինակ՝ ինչ-որ գեղեցիկ եւ օգտակար բան գնեք ձեզ համար, լոգանք ընդունեք, քմահաճություններ թույլ տվեք ձեզ, ի վերջո։ Երբեմն սիրո մեջ պետք է եսասեր լինել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր պետք է ընդհանուր հայտարարի գաք ձեր սիրելիի հետ։ Դուք պետք է փորձեք կողքից նայել ձեր հարաբերություններին։ Արդյո՞ք իշխող լինելու ցանկությամբ չեք անցնում բոլոր սահմանները։ Եթե չկարողանաք զիջել, ապա ամեն ինչ կփչացնեք։ Ամեն մանրուքի պատճառով վիճելու փոխարեն պետք է ընդհանուր լեզու գտնել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հնարավոր է տարաձայնություններ ունենաք սիրելի անձնավորության հետ։ Օրինակ՝ վիճեք որեւէ հարցի շուրջ։ Ամեն դեպքում, պետք չէ միանգամից սկսել մտածել, թե համապատասխանու՞մ եք իրար, թե՞ ոչ։ Տղամարդը եւ կինը պետք է տարբեր լինեն․ դա բնության օրենքն է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ կօժտեն բուռն կրքով։ Այնպես որ, պետք չէ զսպել ձեր սիրելիի հանդեպ բուռն զգացումները։ Թույլ տվեք, որպեսզի օրը ձեզ պարգեւի անմոռանալի հիշողություններ եւ զգացողություններ։ Մի խուսափեք ձեր զգացմունքներն ի ցույց դնելուց։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են նախաձեռնողականություն դրսեւորել սիրելիի հետ հարաբերություններում։ Եթե որոշել եք հանդիպել, ապա ձեզ վրա վերցրեք հանդիպումը կազմակերպելու բոլոր հարցերը՝ ուր գնալ, ինչպես, երբ եւ այլն։ Թույլ տվեք, որպեսզի այդ ամենն ընկնի ձեր ուսերին։ Դրանից դուք միայն օգուտ կստանաք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ոչինչ մի ծրագրեք։ Միեւնույն է, կյանքը միշտ միջամտում է մեր երազանքների իրականացմանը։ Հնարավոր է՝ ձեր սիրելին այսօր հետաձգի ձեզ հետ հանդիպումը կամ խանգարող այլ հանգամանքներ լինեն։ Ամեն դեպքում, պետք չէ հուսահատվել, այլ փորձել այդ փոփոխություններն ընդունել ի գիտություն եւ հարմարվել դրանց։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Եթե այսօր սիրային հարցում փորձում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է գնաք ամենաանսովոր ուղիներով։ Ժամանակն է ցուցադրել հնարամտությունը եւ երեւակայությունը։ Միայն այդ դեպքում դուք կկարողանաք հետաքրքրել այն մարդուն, ով ձեզ դուր է գալիս։ Իսկ եթե դուք դեռ փնտրտուքների մեջ եք, ապա այսօր հնարավորություն ունեք նման կերպ նոր ծանոթություն հաստատել հետաքրքիր անձնավորության հետ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են հույսը չդնել ձեր կազմակերպչական ջիղի վրա, քանի որ այն կարող է դավաճանել ձեզ։ Թվում է, թե սիրային հարցերում նման կազմակերպվածության կարիք առանձնապես չկա, սակայն դա այդքան էլ այպես չէ։ Համաձայնեք, որ հաճելի չէ ուշանալ ժամադրությունից կամ շփոթել հանդիպման վայրը։ Հենց սա է ձեզ սպառնում այսօր ձեր թափթփվածության պատճառով։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր կյանքում նկատելի կլինի սերը եւ ռոմանտիկան, սակայն դուք պետք է պատրաստ լինեք փորձությունների։ Սովորական հանդիպումը այսօրվա համար չէ։ Աստղերը ձեզ ուղղորդում են անսովոր լուծումներ գտնել ամեն հարցում։ Տրվելով դրան եւ սիրելիին անսպասելի անակնկալ մատուցելով՝ դուք հաստատ չեք զղջա։
Աղբյուրը`http://1001goroskop.ru/
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են