Մոտենում է Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը, որի գլխավոր խորհրդանիշերից մեկը ներկված հավկիթն է: Ճիշտ է, այն հիմնականում ներկում են կարմիր գույնով` ի նշան մարդկության համար Քրիստոսի թափած արյան: Սակայն քիչ չեն նաեւ տնային տնտեսուհիները, ովքեր երեխաներին ուրախացնելու կամ բազմազանության համար հավկիթը ներկում են նաեւ այլ գույներով: NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է տարբեր գույներով զատկական հավկիթը ներկելու բնական եղանակներ։
Կարմիր գույնի համար անհրաժեշտ է ունենալ կարմիր սոխի կեղեւ, որը պետք է լցնել ջրի մեջ եւ դրանով եփել հավկիթները։
Կապտա-մանուշակագույն երանգ ստանալու համար կարելի է օգտագործել սառեցրած հապալաս, որը պետք է լցնել ջրի մեջ եւ թողնել սառչի, այնուհետ հանել հապալասները եւ ջրի մեջ դնել հավկիթները։
Կապույտ երանգ ստանալու համար պետք է կտրատել մանուշակագույն կաղամբը, լցնել եռման ջրի մեջ, ավելացնել քացախ եւ թողնել, որ սառչի, այնուհետ հավկիթները դնել հեղուկի մեջ։
Դեղին երանգի համար պետք է օգտագործել դեղին խնձորի կեղեւը։ Այն պետք է 20 րոպե եռացնել ջրի մեջ, ավելացնել քացախ։ Նմանատիպ երանգի համար կարող եք օգտագործել նաեւ դեղին սոխի կեղեւը։
Կարմրա-նարնջագույնի համար վերցրեք կարմիր պղպեղ, լցրեք եռման ջրի մեջ, ավելացրեք քացախ։ Դեղնա-նարջա-կարմիրի համար կարող եք օգտագործել նաեւ կոճապղպեղ, նարինջ եւ ստեպղին։ Սկզբունքը նույնն է՝ նշված մթերքները եռացնում եք ջրում՝ ավելացնելով քացախ։
Շագանակագույնի համար պետք է սուրճը խառնել քացախի հետ։
Վարդագույնի համար կարմիր ճակնդեղը կտրատել, եռացնել ջրի մեջ, ապա թողնել, որ սառչի եւ ավելացնել հավկիթները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը