«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ժաննա Ֆրիսկեի հարազատները խոսում են հրաշքի մասին

11:45, 23 ապրիլի

Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Երգչուհու քույրն ու հայրը երկար ժամանակ անց խախտել են լռությունը եւ պատմել երգչուհու այժմյան վիճակի եւ այն մասին, թե սկզբում ինչպես է զարգացել հիվանդությունը։

«Գլիոբլաստոման ուռուցքներից ամենաագրեսիվն է համարվում,- հայտարարել է «Բեւեռլի Հիլզի ճառագայթային թերապիայի կենտրոն»ի- ճառագայթային ուռուցքաբան Հենրի Յամպոլսկին։ Այս հիվանդությունը չեն կարողանում հաղթահարել նույնիսկ շատ ագրեսիվ թերապիայի դեպքում։ Ժաննային անհրաժեշտ է շուրջ 6 շաբաթ ճառագայթային թերապիայի կուրս անցնել։ Այն  տրվում է հաբերի տեսքով, քիմիաթերապիայի հետ զուգահեռ»։

Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն նշել է, որ երբ Ժաննային հիվանդանոց են տեղափոխել, Նատաշան օր ու գիշեր քրոջ կողքին է եղել, գիշերել է հիվանդասենյակում։ Դրա հետ մեկտեղ վատ էր քնում՝ վախենալով, որ նոպայի պահին քույրը կարող է ընկնել մահճակալից։

Բայց հիմա Ժաննան բավական լավ է զգում։ Այս ամբողջ ընթացքում նրա հիվանդասենյակում է եղել Սուրբ Մատրոնայի սրբապատկերը։ Քույրը՝ Նատաշան, անընդհատ աղոթել է այդ սրբապատկերի առջեւ եւ այժմ էլ շարունակում է այդ անել։ Բարեկամները վստահ են, որ հավատն է օգնել երգչուհուն դիմակայել։ «Եթե նախկինում նրան անհրաժեշտ էր տեղից բարձրացնել, ապա այժմ նա ինքնուրույն է կանգնում,- պատմում է Նատաշան։- Մի անգամ մտա հիվանդասենյակ, նա կանգնած ընկույզ էր ուտում։ Ասացի, քույրիկ, ի՞նչ ես անում։ Նա պատասխանեց. «Պարզապես ուտել էի ուզում»։ Բժիշկները կարծում են, որ Ժաննան պետք է շարունակի բուժումն ու հավատա հրաշքի։ «Նրա հավատը շատ կարեւոր է»,- հավաստիացնում է ուռուցքաբան Հենրի Յամպոլսկին։

Երբ Ժաննան իրեն ավելի լավ է զգացել, խնդրել է հիվանդասենյակ տանել որդուն, քանի որ հիվանդության պատճառով նա որդուն գրեթե չէր տեսել։ «Նրանք Պլատոնի հետ քայլել են սովորում։ Պլատոնն արդեն վազել է սովորել, եւ Ժաննան նույնպես շուտով կվազի։ Նա այժմ ավելի շատ է քայլում, ավելի լավ ձայն ունի։ Նախկինում մենք զանգահարում էինք, իսկ նա այնքան քնատ ձայն էր ունենում, հազիվ էր լսվում։ Իսկ հիմա՝ քույրիկ, ողջո՛ւյն, ի՞նչ կարող եմ բերել քեզ համար։ Ես ասում եմ՝ քեզ առողջ բեր, ուրիշ ոչինչ ինձ հարկավոր չէ»,- ժպտում է Նատաշան։

Հիմա Ժաննային դուրս են գրել հիվանդանոցից եւ երգչուհին բուժումը տանն է շարունակում։ Նա անհամեմատ լավ է զգում եւ նույնիսկ ինքնուրույն խանութ է գնում։ Նրա հետ Ամերիկայում են մայրը, որդին՝ Պլատոնը եւ մտերիմ ընկերուհի Օլգա Օրլովան։

Աղբյուրը՝ Starhit


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել