Կանայք մանկությունից պայքարում են իրենց գեղեցկության համար։ Դեռահասության տարիներին նրանք պայքարում են բշտիկների ու սեւ կետերի դեմ։ Դրանց վրա հաստ շերտով տարբեր տեսակի միջոցներ են քսում՝ սկսած օղուց կամ սպիրտից մինչեւ այլ միջոցներ։ Մեծանալով՝ նրանք սկսում են հասկանալ, թե որքան սխալ են վարվել դեմքի մաշկի հետ, չորացրել են այն եւ այժմ սկսում են ուժեղացված պայքար մղել առաջացած կնճիռների դեմ։
Թերությունները քողարկելը տոնային կրեմների միակ առավելությունը չէ։ Դրանք կարող են լուծել նաեւ մաշկի տարիքային խնդիրները։
Մաշկի հավասար տոնային միջոցն անթերի դիմահարդարման գրավականն է։ Բայց մեզանից ոչ բոլորն են կարողանում ճիշտ տոնային կրեմ ընտրել, հետեւաբար՝ նաեւ շտկող միջոցներ։
Տոնային միջոցները պայմանականորեն կարելի է երկու երանգի բաժանել. վարդագույն եւ դեղին։ Երիտասարդ աղջիկներին հարմար են ինչպես դեղին, այնպես էլ վարդագույն երանգով տոնային միջոցները։ Անհրաժեշտ է ընտրություն կատարել՝ ելնելով խնդիրներից։ Դեղին երանգները թաքցնում են կարմրությունը, իսկ վարդագույն երանգով տոներն օգնում են հեռացնել մոխրագույնն ու թարմացնել տոնը։ 40 տարեկանից հետո կանայք պետք է վարդագույն երանգներով տոնային միջոցներ ընտրեն, քանի որ տարիքի հետ մեր մաշկը գունազրկվում է։
Ինչպե՞ս ճիշտ ընտրել տոնային միջոցները։ Շատ կանայք տոնային կրեմ ընտրում են՝ այն քսելով ձեռքին կամ ափի հակառակ կողմին։ Մյուսները քսում են այտին կամ քթին։ Իրականում ճիշտ տոնային կրեմ կարելի է ընտրել՝ այն քսելով կզակի մաքուր մաշկին, որտեղից սկսվում է պարանոցը։ Ցանկալի է միանգամից մի քանի երանգ քսել, այդպիսով ավելի դյուրին է ընտրել ձեզ հարմար գույնը։ Տոնային միջոցը կարելի է ընտրել մաշկի գույնից մի քանի երանգ բաց կամ մեկ երանգ մուգ, որպեսզի դեմքին թեթեւ արեւայրուքի երանգ հաղորդեք։ Սակայն պետք չէ շատ մուգ գույն ընտրել, այն կմեծացնի ձեր տարիքը։
Աչքերի տակ առկա պարկերը թաքցնելու համար ձեր մաշկի գույնից մի քանի անգամ բաց շտկող միջոց ընտրեք։ Այն քսեք աչքերի տակ եւ մատով տարածեք դեպի քունքերը։ Թերությունները քողարկելու համար ձեզ հարկավոր են հետեւյալ միջոցները.
Քողարկիչ. այն անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր աչքերի տակ կապույտ շրջանակներ ունեն։ Վարդա-մարմնագույն քողարկիչը շագանակագույն շրջանակների դեմ է, մարմնա-դեղնավունը՝ կապույտի։ Որպեսզի քողարկիչով փակված հատվածը չտարբերվի, այն օգտագործելուց հետո տոնային կրեմ քսեք։ Այն հավասարեցնում է սահմանները։
Դիմափոշի. այն քսեք տոնային կրեմից հետո, որպեսզի ամրացնեք ծածկույթն ու հեռացնեք մաշկի յուղոտ փայլը։ Երանգը չպետք է տարբերվի տոնային կրեմի երանգից։ Լավ կլինի դիմափոշին մեկ երանգ ավելի բաց ընտրել։ Մուգ երանգները ծերացնում են մաշկը:
Աղբյուրը՝ liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար