Առաջին հայացքից, աչքերի «սլաքներ» անելը դյուրին է թվում, ոչ մի գունային ընտրություն, ոչ մի տանջանք։ Բայց «սլաքները» գործնականում նենգ են. կա՛մ շատ ցածր են ստացվում եւ «փակում» են աչքերը, կա՛մ համաչափ չեն ստացվում, կա՛մ հաստությամբ տարբեր են, կա՛մ անհավասար ու ծուռ։ Շատերը կանգ են առնում առաջին եւ երկրորդ անհաջող փորձից հետո:
Սլաքներն ամենապարզ, բայց, միաժամանակ, աչքերի դիմահարդարման ամենակարեւոր տարբերակներից են։ Դրանք կարող են ընդգծել աչքերի ձեւը, ավելի գեղեցիկ ու արտահայտիչ դարձնել։ Այս հոդվածի միջոցով դուք կծանոթանաք սլաքներ նկարելու մի քանի միջոցների, մենք կբացահայտենք դրանց բոլոր առավելություններն ու առանձնահատկությունները։
Սլաքները նկարելու ընդհանուր կանոնները
Սկզբում պետք է ուշադիր սովորել անթերի սլաքներ ստանալու հիմնական կանոնները, որոնք կոսմետոլոգներն են մշակել.
- նկարելիս հայելու մեջ նայեք ոչ թե կողքից, այլեւ ուղիղ;
- սլաքները սկսեք նկարել թարթիչների շարքից;
- թարթիչների շարքը թույլատրվում է ծածկել մուգ ստվերաներկով, որպեսզի կարողանաք խուսափել սլաքների եւ թարթիչների արանքում հայտնված բաց հատվածից;
- միշտ հաշվի առեք աչքերի ձեւը:
Ինչով ավելի լավ կլինի նկարել սլաքները
Այժմ դիմահարդարումը կատարվում է կոսմետիկական հետեւյալ միջոցների օգնությամբ.
աչքերի մատիտ;
հեղուկ մատիտ;
գելային մատիտ;
կոպերի ստվերաներկ;
կոմպակտ մատիտ:
Այս միջոցները տարբեր են, այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը։ Ծանոթացեք այս միջոցներից յուրաքանչյուրի առանձնահատկություններին, այնուհետեւ վերջնական ընտրություն կատարեք:
Աչքերի մատիտ
Կարելի է ասել, որ հատուկ մատիտով նկարված սլաքներն ավելի վառ ու հետաքրքիր են, քան ստվերաներկով արված սլաքները: Այդպիսի սլաքները հարմար են գրեթե բոլոր տեսակի աչքերին։ Բացի այդ, մատիտը բավական հարմար միջոց է սլաքներ նկարելու համար։ Կոսմետիկ այս միջոցը հատկապես հարմար է այն կանանց, ովքեր այս գործում մեծ փորձ չունեն:
Հեղուկ մատիտ
Այս միջոցը կարող է առավելագույնս բարակ սլաքներ նկարել։ Հարկ է խոստովանել, որ այն այդքան էլ դյուրին չէ կիրառել։ Հեղուկ մատիտը բավական արագ է չորանում, ինչից հետո այն շտկելը բարդանում է։ Սլաքները նկարում են բարակ վրձինների միջոցով։
Գելային մատիտ
Շատ նման է հեղուկ մատիտին, ամեն դեպքում, արդյունքը նույնն է։ Բայց գելային մատիտը քսում են հարթ վրձինով, որի ծայրն անհավասար ձեւ ունի։
Ստվերաներկ
Ստվերաներկի օգնությամբ կարելի է փափուկ ծխանման արդյունք ստանալ, որը շատ հարմար է կլոր աչքերով կանանց համար։ Ցանկալի է մուգ երանգներով չոր ստվերաներկ ընտրել։ Ստվերաներկով սլաքներ նկարելը նույնպես հատուկ հմտություններ է պահանջում։
Կոմպակտ մատիտ
Տարբերվում է հուսալիությամբ, չի լղոզվում ու չի ծորում։ Սլաքները շատ վառ, միաժամանակ՝ ոչ գռեհիկ տեսք են ունենում։ Հմուտ շատ դիմահարդարներ նախընտրում են սլաքներ նկարել հենց կոսմետիկ այս միջոցով։
Նյութը՝ Fancy-journal-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը