Ամառ՝ առողջ սնվելու ժամանակ, երբ մենք կարող ենք վայելել բանջարեղենի եւ մրգերի համն ու օգտակար հատկությունները։ Սեզոնային մթերքներով բազմաթիվ ուտեստներ կարելի է պատրաստել, բայց քանի որ կարծիք կա, որ բանջարեղենն ավելի սննդարար է ջերմային մշակման չենթարկված վիճակում, հետեւաբար ամենալավ միջոցը աղցաններ են։ Ամռան ժամանակահատվածում ամենաօգտակար եւ համեղ մթերքներից մեկը դդմիկն է, եւ հենց այս մթերքն էլ հանդիսանում է մեր առաջարկած աղցանի հիմնական բաղադրիչը. ի դեպ, աղցանը կարելի է եւ պահածոյացնել ձմռան համար, եւ միանգամից համտեսել՝ առանց ձմռան գալուն սպասելու։
Նման հիանալի աղցան պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ են՝ հինգ կիլոգրամ դդմիկ, մեկ կիլոգրամ գազար, 2,5 ճաշի գդալ աղ, մեկ բաժակ շաքարավազ, 100 միլիլիտր քացախ, մեկ բաժակ բուսական յուղ, 500 միլիլիտր տոմատի հյութ, չորս պճեղ սխտոր, ինչպես նաեւ երկու ճաշի գդալ աղացած սեւ պղպեղ։
Լվացված դդմիկը պետք է միջին չափի խորանարդիկներով կտրատել, իսկ գազարը մաքրել եւ մեծ քերիչով անցկացնել։ Դդմիկն ու գազարը միասին պետք է լցնել մեծ կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազն ու աղը, ինչպես նաեւ բուսական յուղն ու քացախը. պետք է թողնել 30-60 րոպե։
Այնուհետեւ, բանջարեղենով լի կաթսան պետք է դնել միջին ջերմաստիճանի կրակի վրա եւ պատրաստել 10 րոպե, լցնել տոմատի հյութն ու շարունակել եփել եւս 20-25 րոպե. ընդ որում պատրաստվելուց 5 րոպե առաջ պետք է ավելացնել նաեւ սխտորն ու պղպեղը։
Ստացված աղցանը կարելի է առանց ստերիլիզացնելու լցնել տարաների մեջ եւ պահածոյացնել, կամ թողնել, որ մի փոքր սառչի եւ մատուցել։
Աղբյուրը՝ ovkuse.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ