Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» 13-րդ մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 երկրի ներկայացուցիչ։
Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, երիտասարդ երգիչ-երգչուհիները կատարելու են համաշխարհային հիթեր, իսկ հուլիսի 24-ին՝ իրենց երկրի հիթերը։ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանն այսօր ներկայանալու է տասներորդ համարի ներքո։
Աննա Սեմենովիչ
Իգոր Նիկոլաեւը կնոջ՝ Յուլիա Պրոսկուրյակովայի հետ
Իգոր Կրուտոյ
Ալլա Պուգաչովա
Նիկոլայ Բասկով
Իվան Դորն
Ֆիլիպ Կիրկորով
Ռոբերտո Կել Տորես
Սերգեյ Լազարեւ, Աննա Սեմենովիչ, Լերա Կուդրյավցեւա, Ալեքսանդրա Ա. Ռեւվա, Ստաս Կոստյուշկին եւ Լիպա
բոլոր մասնակիցները
Բացման արարողությանը ներկա էին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու իր սիրեցյալը, Իգոր Կրուտոյը, Յանա Ռուդկովսկայան, Իրնա Դուբցովան, Պոլինա Գագարինան Սերգեյ Լազարեւը, Աննա Սեմենովիչը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդրա Ա. Ռեւվան, Ստաս Կոստյուշկինը եւ Լիպան եւ այլոք։
Իսկ ինչ վերաբերում է արարողությանը, ապա առաջինը ելույթ ունեցավ Serebro խումբը, այնուհետեւ Իրինա Դուբցովան եւ Լեոնիդ Ռուդենկոն, միասին համատեղ ստեղծագործություն ներկայացրեցին Ժասմինն ու Իվան Դորնը, Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը, ում երգի ներքո բոլորը սկսեցին պարել՝ անգամ Ալլա Պուգաչովան։
Ուկրաինական դուետի ցնցող ելույթից հետո կատարողները պարզել են իրենց երկրի դրոշն ու կոչ արել ամբողջ աշխարհի հանրությանը խաղաղ ապրել։ Մրցույթի կազմակերպիչները չէին մոռացել նաեւ հարգել Անժելիկա Վարումի հոր՝ երգահան Յուրի Վարումի հիշատակը։
Վարումի ամենասիրելի երգը՝ «Городок»-ը, որը սովորաբար երգում է Անժելիկան, այս անգամ կատարեց Լեոնիդ Ագուտինը, քանի որ առաջին անգամ Անժելիկա Վարումը ներկա չէր «Նոր ալիք» մրցույթին։
Նյութը եւ լուսանկարները՝ Spletnik, Ivona, Starhit, Super
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին