Վերջին տարիներին մայրաքաղաքի վաճառասեղաններում հայտնվել է մի շատ օգտակար եւ համեղ մթերք, որը հայերն անտեսում են՝ տեղեկացված չլինելով դրա սննդարության եւ վիտամիններով հարուստ լինելու մասին։ Խոսքը բրոկոլիի մասին է, որը հայտնի էր դեռեւս 2000 տարի առաջ։
Բրոկոլին պարունակում է բջջանյութ, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ, մանգան, ծծումբ, վիտամիններ С, В1, В2, В5, В6, РР, Е, К, եւ պրովիտամին А։ Բրոկոլին նաեւ օրգանիզմը հարստացնում է վիտամին РР, U եւ բետա-կարոտինով։ Այն նաեւ լի է հանքային աղերով եւ սպիտակուցներով։ Այս ամեն հետ մեկտեղ այս մթերքը բավականին քիչ կալորիականություն ունի՝ ընդամենը 34 կալորիա 100 գրամում։ Այն նաեւ հիանալիորեն հագեցնում է ախորժակը։
Ի դեպ, ասեմ, որ այս մթերքն ունի նաեւ մեկ այլ առավելություն՝ այն շատ արագ պատրաստվող է։ Պետք է հիշել, որ բրոկոլին չի կարելի երկար եփել, քանի որ այն պետք է պահպանի իր գեղեցիկ կանաչ գունավորումն ու մի քիչ խրթխրթա ատամի տակ։
Այժմ Ձեզ եմ ուզում ներկայացնել բրոկոլիով պատրաստվող ուտեստների մի քանի բաղադրատոմս.
Բրոկոլիով տաք աղցան կապույտ պանրով. անհրաժեշտ են՝ ընկույզ, սոխ, սխտոր, չերի-լոլիկ, Ռոկֆոր պանիր, մի քիչ քերած պարմեզան, կարմիր պղպեղ (եթե ցանկանում եք, որ աղցանը կծու լինի, ապա կարող եք չիլի օգտագործել)։ Սոխն ու սխտորը պետք է կտրատել եւ տապակել ձիթապտղի յուղի մեջ եւ ավելացնել սպիտակ չոր գինի։ Կտրատված պղպեղը պետք է շոգեխաշել 5-7 րոպե։ Բրոկոլին անհրաժեշտ է լվանալ, առանձնացնել ծաղկաբույլերը, եւ 8 րոպե թողնել աղով եռացող ջրի մեջ։ 8 րոպե անց պետք է կաթսան ջրքամել, իսկ բրոկոլիները լցնել աղցանամանի մեջ, ավելացնել կարմիր պղպղեղի, սոխ ու սխտորի զանգվածը, չերի-լոլիկն ու երկու մասի կիսած չիլին։ Ընկույզը պետք է մի փոքր տաքացնել եւ լցնել աղցանի մեջ, ավելացնել քերած պարմեզանը։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո վերին շերտի վրա պետք է դնել կտրատած կապույտ պանիրը։
Երկրորդ բաղադրատոմս. կտրատել սոխն ու սխտորը եւ տապակել։ Ավելացնել բրոկոլին եւ լցնել սպիտակ չոր գինի. այս ամենը 5 րոպե շոգեխաշել մարմանդ կրակի վրա։ Ստացված զանգվածին պետք է ավելացնել կտրատված կարմիր պղպեղն ու շամպինիոն սունկը։ Անհրաժեշտ է շոգեխաշել եւս 5 րոպե եւ ավելացնել քերած պարմեզան պանիրն ու ձուն։ Այս հագեցնող ճաշատեսակն արդեն պատրաստ է։ Եթե մսակեր եք, ապա կարող եք նաեւ տավարի միս ավելացնել, սակայն մինչ թավայի մեջ լցնելը պետք է միսը խաշել, կտրատել եւ հետո ավելացնել բանջարեղենի մեջ։
Բրոկոլիով թխվածքաճաշ. բրոկոլին 2 րոպե պետք է եփել, լցնել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա։ Մոցարելա պանիրը (ի դեպ, մոցարելայի փոխարեն կարող եք տեղական Լոռի պանիր վերցնել), խոզապուխտը եւ սոխը պետք է կտրատել։ Բոլոր մթերքները պետք է միասին լցնել թխվածքաճաշի պատրաստման համար նախատեսված տարայի մեջ, որը նախօրոք պետք է ձիթապտղի յուղով պատել։ Մեկ ձուն անհրաժեշտ է հարել աղացած սեւ պղպեղով եւ հավասարապես լցնել թխվածքաճաշի տարայի մեջ։ 35-45 րոպե եփելուց հետո թխվածքաճաշը ոսկեգույն երագավորում է ստանում։ Ուտեստը պատրաստ է. բարի ախորժակ։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են