Հայակական ավանդական խոհանոցի առանձնահատկության եւ ներկայիս խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
«Ազգային ուտեստը մեր ազգային դիմագիծն է։ Եվ պատահական չէ, որ ի թիվս այլ տարերի այսօր կարեւորվում է ազգային ուտեսը։ Ողջունելի է, որ վերջին շրջանում կազմակերպվում են միջոցառումներ, փառատոններ, որտեղ ներկայացվում է հայկական ավանդական խոհանոցը։ Մենք ունենք շատ համեղ ուտեստներ, որոնք ցավոք քչերը գիտեն։ Մեր խնդիրն է ազգային կերակրատեսակները ծանոթացնել ինչպես հայերին, այնպես էլ օտարերկրացիներին»,- ասաց Սվետլանա Պողոսյանը։
Ազգագրագետի խոսքով՝ շատ կարեւոր է, որ հայկական ավանդական կերակրատեսակները կոչեն հենց հայկական անվամբ․ «Շատ ուտեստներ ուենք, որոնք հայերն անվանում են թուրքերենով։ Օրինակ՝ «Ժենգյալով հաց»-ը։ Ժենգյալը թուրքական ծագում ունեցող բառ է, որը կոչվում է մոլախոտ։ Եթե մի օր նրանք ասեն, որ այդ կերակրատեսակը իրենցն է մենք չենք կարողանա հակառակն ապացուցել»։
Իսկ Սեդրակ Մամուլյանը նշեց․ «Եթե հայացք ենք գցում նախորդ տարիներին, ապա այսօր մարդկանց մոտ ազգային ուտեստների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Սակայն մի խնդիր կա, որ տուրիտական գործակալությունները, երբ տուրիստներին բերում են համտեսելու ազգային խոհանոցը նրանք չեն ներկայացնում, թե ինչ է կերակրատեսակ են նրանք ուտում, ինչու հենց այդ կերակրատեսակը կամ ինչ ծագում ունի այն»։
Իսկ վերջում Սեդրակ Մամուլյանը հավելեց, որ մեր ավանդական կերակրատեսակները բացի համեղ լինելուց ունեն նաեւ բուժիչ հատկություն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»