ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին հակված կլինի ամեն ինչ որոշել ձեր փոխարեն, եւ դա նրա մոտ շատ լավ կստացվի, եթե դուք նման հնարավորություն ընձեռեք նրան: Իսկ եթե դուք ցանկանում եք շրջապատին եւ ինքներդ ձեզ ցույց տալ ձեր ինքնուրույնությունը, ապա ավելի լավ է միանգամից սիրելիին ասել «ոչ»:
ՑԼԵՐ
Այսօր սիրելիի համար դժվար կլինի պատկերացնել, թե ինչ կանի նա առանց ձեզ արտակարգ իրավիճակների ժամանակ: Չնայած, պետք էլ չէ պատկերացնել, քանի որ աստղերը մոտակա ժամանակահատվածում ոչ մի արտակարգ իրավիճակ չեն կանխագուշակում: Փորձեք սիրելիին իր անձի հանդեպ վստահություն ներշնչել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ որոշ կատակներ, որոնցով փոխանակվում եք սիրելիի հետ, ոչ միայն ծիծաղելի չեն, այլեւ կանխատեսելի: Այնպես որ, ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչի վրա եք ծիծաղում միասին կամ առանձին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ինչ էլ որ պատահի՝ պահպանեք հանգստությունը: Այն ձեզ շատ պետք կգա: Այսօր ամեն ինչ չէ, որ կանցնի ըստ ձեր ծրագրածի, սակայն եթե այդ պատճառով սկսեք նյարդայնանալ, ոչ մի լավ բան դրանից չի ստացվի. դուք միայն ավելի կվատացնեք իրավիճակը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք երկար կքննարկեք, թե ով է մեղավոր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ ծագած խնդիրների համար: Ոչ դուք ձեզ կմեղադրեք, ոչ էլ՝ ձեր կեսը: Փորձեք գտնել մեղավորին կամ էլ ընդհանուր հայտարարի գալ, այլապես՝ խնդիրները չեն անհետանա:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին բավականին անտրամադիր կլինի, եւ դուք դժվարությամբ կկարողանաք նրան համոզել գնալ որեւէ միջոցառման կամ զբոսնելու: Եթե, այնուամենայնիվ, դա ձեզ հաջողվի, ապա հաճույք դրանից դժվար թե ստանաք: Ավելի լավ է՝ չփորձեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք չպետք է արագացնեք ձեր անձնական կյանքի իրադարձությունները, անգամ եթե դուք դա շատ ցանկանաք: Աշխատեք չշտապել, խաղաղ լողալ հոսանքի ուղղությամբ եւ վայելել կյանքի այն գույները, որոնք ձեզ տալիս ձեր սիրելին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր կյանքի որոշ իրադարձություններ կզարգանան ամենաանհարմար պահին: Հեռախոսազանգ, բացատրություններ տալու անհրաժեշտություն եւ նույնիսկ ձեր կյանքի երազանքի հետ հանդիպում. այս ամենը կկատարվի անչափ անհարմար պահի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին օգնության եւ սատարման կարիք կունենա: Եթե նա դրանք չստանա ձեզանից, ապա կփորձի ստանալ դրանք ընկերներից կամ քիչ ծանոթ մարդկանցից եւ կգտնի համապատասխան մեկին, որը կարող է զբաղեցնել ձեր տեղը նրա սրտում:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չպետք է շատ վստահ լինի իր ուժերում, քանի որ դրանք անսպառ չեն: Արտակարգ դեպքերի ժամանակ նա պետք է էներգիա ստանա ձեզանից, որը ձեզ մոտ նույնպես անսպառ չէ: Աշխատեք հիշեցնել նրան այդ մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կդժվարանա իսկապես երջանիկ դարձնել ձեզ, սակայն նա դրա համար առավելագույն ճիգեր կգործադրի, որոնք արժե, որ դուք գնահատեք՝ անկախ դրանց արդյունքներից:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ակտիվորեն կխանգարի ձեզ հասնել ձեր նպատակին, ընդ որում՝ ոչ միտումնավոր: Նրա մոտ պարզապես միամիտ կերպով կստացվի դա: Աշխատեք ցույց տալ նրան իր սխալը. դա կարող է նկատելիորեն իրավիճակը փոխել դեպի լավը:
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը