Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, ALS բարեգործական կազմակերպության՝ «Սառը ցնցուղ» ֆլեշմոբը հասել է Հայաստան։ Գնալով ավելանում է ակցիային միացած անձանց թիվը, ովքեր սառը ջրով ցողվելու մարտահրավեր են նետում տարբեր մարդկանց, այդ թվում եւ հայտնիներին։ Երեկ լուսանկարիչ Արթուր Վարդանյանը միացել է ակցիային եւ մարտահրավեր նետել Նազենի Հովհաննիսյանին, Ջուսին, Արտակ Վարդանյանին, Արա Կազարյանին եւ Մանուկ Ալեքսանյանին։
Նշենք, որ ակցիայից հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուսն ասաց, որ չի պատրաստվում միանալ ակցիային։ «Ավելի լավ է այդ 100 դոլարը փոխանցեն Հայաստանի քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Սա արտասահմանյան ակցիա է, նրանք նույնիսկ չգիտեն, թե Հայաստանը ինչ է։ Մենք ունենք Վարդավառ ու ավելի լավ է մերը առաջ տանենք, կամ ավելի լավ է կազմակերպել ուրիշ ակցիա Հայաստանի երեխաներին կամ հիվանդներին վերաբերող։ Պետք չի կրկնել այն, ինչ անում են արտասահմանում, այն էլ՝ փող փոխանցել իրենց հիվանդներին, եթե մենք ունենք մեր երկրում շատ խնդիրներ»,-ասաց երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ