Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Նոր ալիք» մրցույթի ժամանակ Նիկոլայ Բասկովը ցուցադրել էր իր սիրուհուն։
Ռուսական շոու-բիզնեսի ետնաբեմում բավականին բացասաբար են արտահայտվում Բասկովի ընկերուհու մասին. իբրեւ թե աղջիկն ամեն կերպ ցանկանում է հայտնվել շոու-բիզնեսում եւ այդ նպատակով էլ «օգտագործում է» երգչին։
Արդեն հայտնել ենք, որ 28-ամյա Սոնյան ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի պրադյուսերական բաժինը եւ հնարավոր է, որ նա շուտով Նիկոլայի կարիերայում իր դերակատարումն ունենա։ Սակայն ինչպես պարզվել է՝ աղջիկը ամենեւին էլ 28 տարեկան չէ, այլ 33, եւ մինչ պրոդյուսեր դառնալը, նա ցանկացել է կայանալ որպես երգչուհի։ Սոնիան սկզբում հանդես է եկել իր ազգանվամբ՝ Կալչեւա, իսկ հետո Բոգդան կեղծանվամբ։
Աղջկա մասին բավականին բացասաբար են արտահայտվում.
«Բասկովի եւ Կալչեւա սիրային հարաբերությունները պարզապես հիմարություն են։ Այս աղջիկը ոչինչ է։ Մենք միասին սովորել ենք էստրադային երգի ուսումնարանում. երբ ես արդեն ավարտական կուրսի ուսանող էի, նա նոր էր ընդունվել։ Որքանով հիշում եմ, Կալչեւան Մոսկվա էր եկել Մոլդովայից կամ մեկ այլ վայրից։ Նա ընդհանրապես երգել չգիտեր։ Մենք մի ընդհանուր դասախոս ունեինք Յակով Պոկրասը, ով կարծես թե, անտարբեր չէր նրա նկատմամբ։ Գեղեցիկ աղջիկ էր, բայց պարզ է, թե ինչու են երիտասարդ աղջիկները «կապվում» մեծահասակ տղամարդկանց հետ։ Իհարկե, Սոնյան նրա հետ մտերմություն էր անում հանուն իր կարիերայի։ Հենց այս տականքի պատճառով ես վատացրեցի իմ հարաբերությունները Պոկրասի հետ, ով ինձ համարում էի իր լավագույն սանը։ Մի անգամ ես նրան ասացի, որ իր եւ Սոնյայի մտերմությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու, ինչից հետո նա ինձնից խիստ վիրավորվեց։ Դժբախտաբար ես ճիշտ էի»,- «Экспресс газета»-ն մեջբերել է «Револьверс» խմբի մենակատար Ալեքսեյ Ելիստրատովի խոսքերը։
Նա նաեւ աշխատել է Լեւ Լեշենկոյի մոտ որպես բեք-վոլակիստ եւ անգամ մի երգ ձայնագրել նրա հետ։ Սոնյան անգամ ցանկանում էր աշխատել հայտնի պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ, սակայն նրա փողերը վերջացել էին։
«Հիմա, երբ նա սկսել է մտերմություն անել Բասկովի հետ, նշանակում է, որ նա գումար ունի։ Իսկ ինչ վերաբերում է Բասկովին, ապա նա ամենակոմերցիոն նախագծերից մեկն է»,- հայտարարել է Ալեքսեյ Կասատկինը։
Լրագրողները դեռեւս Կալչեւայի մասին շատ բան չեն հասցրել բացահայտել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք