Հայաստանում զբոսաշրջության թեմայի մասին համացանցում հազարավոր նյութեր կարելի գտնել։ Բայց ամեն անգամ բացի դրական հիշողություններ ունենալուց, այստեղ կարելի է նաեւ մի շարք սարսափելի երեւույնթերի հանդիպել։ Եթե Դուք ամեն տարի արտասահմանից հյուրեր եք ընդունում, եւ նրանց այստեղ-այնտեղ տանում, ապա կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։
Սկսենք նրանից, որ զբոսաշրջիկները տարբեր են լինում։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստան գալու են հարուստ մարդիկ, ովքեր իրենց գումարները կսկսեն աջ ու ձախ ծախսել։ Սակայն տուրիստները (հիմնականում եվրոպացիները) շատ պրագմատիկ մարդիկ են, եւ ոչ բոլորն են պատրաստ մեծ գումարներ ծախսել եւ օգտվել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների առաջարկած թանկարժեք ծառայություններից։ Իսկ ինչպիսի՞ն է սպասարկումը մեզ մոտ։ Որքա՞ն էժան կարող է լինել Հայաստան այցելելը։
Սկսենք այն հանգամանքից, որ այս տարի մեզ մոտ շատ ռուսաստանցիներ կային։ Հավանաբար քաղաքական պատճառներից ելնելով՝ նրանք չէին կարողացել գնալ Իսպանիա կամ Թուրքիա, հետեւաբար, այս մարդկանց տեսնում էինք Երեւանի եւ Թբիլիսիի փողոցներում, եւ քանի որ մեզ մոտ ամեն ինչ համեմատաբար ավելի էժան է, զբոսաշրջիկները սկսում են հետաքրքրվել Հայաստանով։ Իհարկե, չենք մոռանում նաեւ Իրանից եկած քաղաքացիներին, ինչպես նաեւ ֆրանսերեն եւ իտալերեն խոսող եվրոպացիներին։
Զբոսաշրջիկներին սովորաբար տանում են Գառնի, Գեղարդ, Սեւանա լիճ, Տաթեւ, Խոր Վիրապ, Էջմիածին, եւ այս ճանապարհին եղած մի քանի այլ տեղեր։ Այժմ ասացեք խնդրեմ, թե որ մի տուրիստը կցանկանա վերադառնալ Գառնի կամ Սեւանա վանք, այն բանից հետո, երբ Աստված չանի ցանկանա հոգալ բնական կարիքները։ Զուգարանի դիմացը կանգնած տատիկին 100 դրամ տալով՝ տուրիստը տեղում մինի-ինֆարկտ է ստանում, քանի որ հաճախ ներսում ոչ թուղթ, ոչ էլ ջուր է լինում։ Ֆրանսիայից եկած իմ հյուրը, ում մենք տարել էին Գառնի, այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչպես է, որ այնտեղ ամեն ինչ արված է բարձր մակարդակով, բայց սանհանգույցը մոռացության է մատված։ Նույն շոկը մեր հյուրն ապրեց նաեւ Սեւանա վանքում, որտեղ տատիկը մի լավ գոռաց հյուրի վրա, թե մտնելուց առաջ պետք է սպասել, որ զուգարանի տակառիկը (բոչկան) լցվի. ասես Հյուսիսային Կորեայում լինեինք։
Զարմանալին այն է, որ մենք կարծում ենք, որ զբոսաշրջիկները պարտական են մեզ, որ Հայաստանն իր սպասարկմամբ ու մշտական մունաթով (սկսած տաքսու վարորդներից մինչեւ հոսթելների աշխատակիցներ) այնպիսի մի վայր է, որտեղ զբոսաշրջիկը կցանկանա վերադառնալ։ Տուրիստի ցանկությունը հասկանալու եւ կատարելու համար պետք է հիմա մի լավ «գռփել» նրան, իսկ հետո նա նորից կգա այստեղ, թե ոչ, նշանակություն չունի։
Հարգելիներս, հիշեք, ըստ միջին վիճակագրական տվյալների եվրոպացին ամբողջ տարվա ընթացքում գումար է հավաքում ինչ-որ մի տեղ հանգստանալու համար։ Նա նույնպես մեծ կարեւորություն է տալիս «էժանությանը», ինչպես մենք։ Համոզված եմ, որ անգամ նկատած կլինեք զբոսաշրջիկների, ովքեր հեծանիվով են գնում Դիլիջան կամ Գորիս։ Եվրոպացին հիմար չէ, եւ շատ լավ հասկանում ու տեղյակ է Հայաստանում հյուրանոցի կամ հոսթելի գներից, այդ պատճառով արտասահմանցին մի կողմ է դնում հյուրանոցում մնալը եւ նախընտրում փողոցում վրան խփել ու այնտեղ քնելը։
Հերթական ամառն ավարտվում է, եւ նա, ով արդեն իսկ հասցրել է «թալանել» զբոսաշրջիկներին, դրանով երջանկացել է, ռուսասատանցի տուրիստները նկարվել են Առնո Բաբաջանյանի արձանի մոտ (չիմանալով՝ ով է նա), բռնել նրա քթից (հենց այդ պատճառով էլ այն կորցրել է իր գույնը), իսկ պարսիկները բավականին գոհացել են մեր ալկոհոլից եւ բարեր հաճախող աղջիկներից, ֆրանսիացիներին ու իտալացիներին դուր են եկել նոր ու հետաքրքիր բաներ տեսնելը։ Այս ամենից հետո բոլորը վերադառնում են իրենց հարմարավետ երկրներ, իսկ մենք մեր տատիկների, զուգարանի եւ պատմական վայրերի հետ միասին մնում ենք բախտի քմահաճույքին։
Ա. Կ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար