Այսպիսի պիցցան պատրաստվում է առանց խմոր, քանի որ խմորի փոխարեն օգտագործվում է սպագետին։ Բաղադրատոմսը շատ պարզ է, եւ արդյունքում համեղ ու յուրօրինակ պիցցա է ստացվում։ Ընդ որում, այս բաղադրատոմսի միջոցով կարելի է «ազատվել» սառնարանում նախորդ օրվանից մնացած մակարոնից (ի դեպ, պարտադիր չէ, որ ուտեստը պատրաստեք միայն սպագետիով. կարելի է վերցնել մակարոնեղենի ցանկացած տեսակ)։
Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է. մոտ 300գր. սպագետի, մեկ ճաշի գդալ բուսական յուղ, մեկ ձու, կես բաժակ մանր քերած պանիր, մեկ (ոչ շատ մեծ) գլուխ սոխ, բուլղարական մեկ պղպեղ, մեկ լոլիկ (մեծ չափի), կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս, աղ եւ պղպեղ։
Սպագետին (կամ մակարոնի ցանկացած տեսակ) պետք է կիսաեփել աղով համեմված ջրի մեջ, քամիչով անցկացնել եւ սպասել, որ ջրային հատվածը մինչեւ վերջ քամվի։ Հետո պատրաստի մակարոնը պետք է խառնել ձվով եւ քերած պանրով։ Անհարժեշտ է վերցնել պիցցայի համար նախատեսված կլոր տարան, վրան դնել խմորի հատուկ թուղթ, եւ ստացված զանգվածը լցնել դրա մեջ։
Սպագետիի մակերեսին պետք է լցնել լոլիկով, բուլղարական պղպեղով, կտրատած կանաչիով եւ մոցարելա պանրով պատրաստված զանգվածը եւ տարան տեղափոխել արդեն իսկ տաքացած վառարանի մեջ. պետք է թողնել մոտ կես ժամ։
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ modanaedu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց