Կարտոֆիլի խյուսով, քերած պանրով եւ շամպինիոն սնկով պատրաստվող կոտլետները բավականին համեղ եւ յուրահատուկ են ստացվում։ Պետք է նշել, որ բացի համեղ ու անուշաբույր լինելուց, դրանք նաեւ շատ հագեցնող ու դյուրամարս են։
Այսպիսի հիանալի համ ունեցող կոտլետներ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է՝ 300-400 գրամ կարտոֆիլի խյուս, 25-30 գր. կամ կարագ, 150-200 գր. քերած պանիր, մեկ հավկիթ, 2-3 ճաշի գդալ կտրատած սամիթ, 3 ճաշի գդալ թթվասեր, 150-200գր. պահածոյացված շամպինիոն սունկ, ինչպես նաեւ մի քիչ ալյուր, սեւ պղպեղ, աղ, բուսական յուղ՝ տապակելու համար։
Կարտոֆիլը պետք է մաքրել, եփել եւ խյուս պատրաստել՝ ավելացնելով 25-30գր.կարագը։ Հաջորդ փուլում պետք է քերել պանիրը եւ լցնել կարտոֆիլի խյուսի մեջ։ Ստացված զանգվածը խառնելուց հետո կարելի է լցնել կտրատած սամիթը, հարած ձուն եւ ալյուրը (ալյուրը պետք է այնքան ավելացնել, որ ստացված զանգվածով հնարավոր լինի հեշտությամբ կոտլետներ պատրաստել)։
Ամեն կոտլետի մեջ պետք է մեկ պահածոյացված շամպինիոն դնել (ցանկության դեպքում կարող եք նաեւ թարմ սունկ օգտագործել, որն անպայման պետք է սոխով տապակել)։ Պատրաստի կոտլետներն անհրաժեշտ է թաթախել ալյուրի մեջ եւ երկու կողմից տապակել բուսական յուղով պատված թավայի մեջ։
Աղբյուրը՝ 1000.menu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում