Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Նազենին, Քրիստինեն, Սոֆին, Անդրեն, Եվան, Ավետը եւ այլ հայտնիներ՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման

11:01, 9 սեպտեմբերի

Սեպտեմբերի 8-ը մանկական ուղեղային կաթված ունեցող շատ երախաների համար տոնական էր: «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության, երաժիշտ Արմեն Մարտիրոսյանի եւ «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանի» տնօրեն Արտյոմ Վարդանյանի ջանքերով եւ նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական համերգ, որի ողջ հասույթն օգտագործվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների շտապ վիրահատության նպատակով: Միջոցառման պատվո հյուրերն էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ շատ է կարեւորում նմանատիպ միջոցառումների անցկացումը:

«Ինձ համար շատ կարեւոր է, որ ամբողջ հասարակությունն ընդգրկվում է այս խնդրի լուծմանը, եւ կամավորության սկզբունքով ով ինչպես կարողանում է օգնում է: Գիտեք, որ երկուշաբթին ծանրաբեռնված օր է, բայց բոլորը, հասկանալով միջոցառման կարեւորությունը, ներկա են:  Այս բազմապիսի մարդկանց ներկայությունն այստեղ կարեւոր հանգամանքներից է այսօր»,-նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ մի օր հասարակության խտրական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կվերանա:

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Նարինե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես համերգներ կազմակերպում է երեխաների համար, սակայն այս մեկը տարբերվում է իր մասշտաբով եւ հյուրերի ցանկով: Նարինեն ինքը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մայր է եւ շատ լավ գիտի ոլորտի բացթողումները, սակայն, որպես գլխավոր խնդիր, որին բախվում են նմանատիպ երեխաներն ու նրանց ծնողները, առանձնացնում է հասարակության տգետ եւ սխալ վերաբերմունքը:

«Երեխային տեսնելիս պետք չէ միայն նրա սահամափակումները նկատել, այլ հնարավորությունները:  Եթե հասարակությունը լինի ավելի բարի, եւ կարողանանք Եվրոպայից վերցնել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շփման կուլտուրան, ապա մեր երկրում ամեն ինչ ավելի լավ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպության ամենամեծ ձեռքբերումներից է այն, որ անապահով ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող շուրջ 150 փոքրիկներ տարին մի քանի անգամ վերականգնողական բուժում են ստանում:

Համերգին ներկա էին ու իրենց ելույթներով փոքրիկներին ուրախացրեցին Աննա Մայիլյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Ալլա Լեւոնյանը, Ինգա Արշակյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Եվա Ռիվասը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը եւ այլք: Երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը: Նազենին, ով «Հայ մայրեր» ՀԿ պատվավոր անդամ է, NEWS.am STYLE հետ զրույցում անկեղծացավ.

«Ես այսօր ունեմ պատիվ եւ հնարավորություն՝ թեթեւացնել որեւէ երեխայի առողջական վիճակ, սակայն իրականում կան մայրեր, նրանք հերոս մայրեր են, ովքեր չեն հանձնվում: Ցավոք, նրանք մեծամասամբ միայնակ մայրեր են, որոնց ամուսինները, վախենալով դժվարություններից, անկարողությունից փախչում են, եւ մայրը մնում է միայնակ, անօգնական, անգումար»,-նշեց դերասանուհին՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները կօգնեն այս երեխաներին եւ գուցե փոխեն հասարակության մտածողությունը:  «Ամեն մարդ տանը հարմարավետ նստած կարծում է, որ երբեւիցե չի ունենա նմանատիպ խնդիր, սակայն, լինի մանկական ուղեղային կաթված, թե քաղցկեղ,  որեւէ խնդրից մենք ապահովագրված չենք: Ես ինձ համար որդեգրել եմ մի սկզբունք. ենթարդենք, եթե ունեմ 100 դրամ, ապա միշտ դրանից ինչ-որ չափաբաժին նվիրում եմ որեւէ մեկին: Միթե՞ մեր հայասեր, երեխայասեր հասարակությունը կարող է անտարբեր մնալ այս խնդրին: Կարծում եմ՝ ոչ»:

Քրիստինե Պեպելյանը, ում գրեթե միշտ կարելի է տեսնել նմանատիպ բարեգործական համերգների եւ ակցիաների ժամանակ, մեզ հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումներին մեծ կարեւորություն է տալիս:

«Այս կյանքում կա մի պարզ իրականություն՝ չես կարող անընդհատ վերցնողի դերում լինել, որովհետեւ հակառակ կողմում մարդիկ են, ովքեր քեզ սիրում են, մեծարում, կերտում քո ստեղծագորական ուղին, իրենք են, որ անում են ամեն բան քո կայանալու համար: Եթե դու քեզ զգում ես սիրված եւ ճանաչված, ապա չես կարող անընդհատ ինչ-որ բան վերցնել եւ չվերադարձնել  մարդկանց: Ես կարծում  եմ, որ սա կյանքում ամենաշնորհակալ եւ կարեւոր բաներից մեկն է, որ կարելի է անել  առաջին հերթին ինքդ քո խղճի, քո հավատի, քո գաղափարների համար: Ես  շատ մեծ տեղ եմ տալիս նմանատիպ միջոցառումներին, որովհետեւ մենք քիչ ենք, մեր ազգը շատ փոքր է, եւ մենք պարտավոր ենք լինել միմյանց կողքին»:

Անդրադառնալով հարցին, թե, ըստ նրա, որն է հաշմանդամություն ունեցող երեխաների ամենամեծ խնդիրը, Քրիստինե Պեպելյանը նշեց, որ դրանք շատ են:

«Երեխան ընդհարապես խոցելի խավ է, եւ նրան պետք է տալ մեծ ուշադրություն, իսկ այն երեխաներին, որոնք ունեն առավել շատ խնամքի, հոգածության կարիք, խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել բացառապես մեծերի օգնությամբ, որովհետեւ այլ տարբերակ ուղղակի չկա նրանց համար, առաջին հերթին պետք է հավատ, սիրող ընտանիք, մարդիկ, ովքեր կհավատան նրա հաջողություններին եւ որ ամեն բան հնարավոր է փոխել այս աշխարհում»,-NEWS.am STYLE-ին ասաց երգչուհին:

Արսեն Սաֆարյանն էլ ցավով նշեց, որ չի կարողանում նմանատիպ ակցիաների հաճախակի մասնակցել, սակայն հույս հայտնեց, որ այսուհետ ավելի շատ կկարողանա իր ներդրումն ունենալ նմանօրինակ ծրագրերում եւ նաեւ ֆինանսական միջոցներ տրամադրել:

Եվա Ռիվասը նույնպես հույս ունի, որ տարիներ անց կկարողանա առողջական խնդիրներ ունեցող երեխաներին առավել շատ օգնություն ցույց տալ, քան պարզապես նրանց համար երգելը:

«Երբ իմացա այս համերգի մասին, միանգամից որոշեցի մասկանցել,  քանի որ, կարծում եմ, երեխաներին միշտ պետք է օգնել եւ անել ամեն ինչ, ինչի հնարավորությունն ունես: Ես շատ մեծ երազանք ունեմ՝ օգնել հիվանդ եւ որբ երեխաներին: Հույս ունեմ, որ տարիներ անց կկարողանամ իրականացնել այդ երազանքը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Եվան:

Երեկոն անցավ անչափ բարի եւ ջերմ մթնոլորտում. երեխաներն արտիստների հետ հավասար երգում էին, ուրախանում, զրուցում եւ լուսանկարվում նրանց հետ:  Էլ ի՞նչ է պետք նրանց՝ երջանիկ լինելու համար: Թերեւս հասարակության կողմից խտրականության վերացում եւ լիարժեք ինտեգրում: Սա է, որ փոքրիկների մայրիկները նշում էին որպես գլխավոր խնդիր: Ինչեւէ, հուսանք, որ կգա մի օր, եւ մեր հասարակությունն էլ կհասկանա, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ոչնչով չեն տարբերվում իրենց հասակակից մյուս երեխաներից եւ կարող են հասարակության լիիրավ անդամ լինել:

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել