Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է:
Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Հակոբյանն է, օպերատորը՝ Վահե Տերտերյանը, սցենարի հեղինակը Կառլ Աբրահամյանն է, իսկ պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Հայկ Ավագյանը։ Գլխավոր հերոսներն են՝ Դալիթան, Սոֆի Դևոյանը,Կարեն Օհանյանը:
Ֆիլմում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ՝ Ռուբեն Կարապետյանը, Լալա Մնացականյանը, Արթուր Հակոբյանը, Վարուժան Մանուկյանը, Գագիկ Մադոյանը, Մանուկ Հախվերդյանը, Լեվս Դավթյանը, Անետա Օհանջը:
Ֆիլմը, միգուցե, այսօրվա դեռահասներից շատերի համար անծանոթ ու մի տեսակ վախենալու թվացող վայրի՝ ճամբարի մասին է: Երբ ֆեսյբուքը մի քանի րոպեով անջատվում է, զուտ տեխնիկական խոտանի պատճառով, դրանից հետո համացանցում իսկական խուճապ է սկսվում վիրտուալ աշխարհիի հետ այդքան կապված դեռահասների մոտ: Հիմա պատկերացրեք երեխաների խումբ,որոնք գալիս են մի տեղ, որտեղ ո՛չ ֆեյսբուք կարող են մտնել, ո՛չ համակարգչային խաղ խաղալ, ու դա դեռ հերիք չէ` ծնողներն էլ նրանց կողքին չեն:
Ֆիլմն ընդհանրապես հարուստ է հակասական կերապարներով: Խիստ կարգուկանոն սիրող սովետական դաստիարակությամբ ուսուչուհիներ եվ 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաների սիրահար ու վիրտուալ շփման ջատագով դեռահասներ, երեխաների ավագ ընկեր,նրանց միշտ հասկացող ու աջակցող պահակը եւ խստաբարո տնօրենը, որի աչքից գրեթե ոչինչ չի վրիպում, կարգազանցներն էլ պատժից չեն խուսափում: Ֆիլմի ամբողջ ընթացքում հաճելի լարվածության մեջ պահող այս հակասական կերպարների գործողությունները հասնում են բարձրակետին եվ վերջում…հօդս ցնդում:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ