Գաղտնիք չէ, որ Հոլանդիան հայտնի է իր գեղեցիկ ծաղիկներով ու պանրի տեսակներով: Մենք արդեն ներկայացրել ենք հոլանդական պանրի այն երեք ամենատարածված տեսակները, որոնք հայտնի են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում. բայց ահա ծաղիկները...
Ծաղիկների մասին կարելի է անվերջ խոսել. բնութագրել նրանց գեղեցկությունն ու այն գրավչությունը, որի միջոցով բազմաթիվ տղաներին հաջողվում է նվաճել կանանց նուրբ ու փխրուն սրտերը: Սակայն խոսքերն անկարող են նկարագրել այն հրաշքը, որը տեսնում ես Նիդեռլանդների թագավորության մայրաքաղաք Ամստերդամում ծաղիկների տոնավաճառի ժամանակ:
Այնպիսի հաճելի զգացմունքներ են առաջանում հոգուդ ներսում, որ դրանք ներկայացնելն ու պատմելը շատ դժվար ու անհնար է դառնում, քանի որ խոսքերով չես կարող նկարագրել այն կախարդական աշխարհը, որը տեսնում ես իրականում: Բայց NEWS.am STYLE-ի թղթակիցը, լինելով Ամստերդամում եւ տեսնելով այդ հրաշքը, կփորձի կիսվել իր տպավորություններով մեր սիրելի ընթերցողների հետ:
Նշեմ, որ ես եւ ընկերներս ամենեւին մտադրված չէինք տեսնել ծաղկի տոնավաճառը, բայց ճանապարհը, կարծես, մեզ ուղեկցեց դեպի Սինգել ջրանցքի վրա կառուցված փողոցներից մեկը, եւ մենք հայտնվեցինք դրախտում. ծաղիկներով լի փողոց, որտեղ վաճառվում են տարբեր տեսակի ծաղիկներ, բույսեր, ծառեր, թփեր... ամեն ինչ:
Ծաղիկներ, որոնք ունակ են զարդարել ոչ միայն քո բնակարանը, տունը կամ բակը, այլեւ քո կյանքը՝ դրական ու հաճելի զգացմունքներ պարգեւելով քեզ: Ասեմ, որ այս նույն զգացումն ունեին նաեւ մյուս զբոսաշրջիկները, ովքեր ինձ նման կանգնել ու հիացած նայում էին այս կախարդական ծաղիկներին, որոնցից յուրաքանչյուրն այնքան գեղեցիկ ու յուրօրինակ էր, որ չէիր ցանկանում հայացքդ մեկ ուրիշ կողմ թեքել: Իսկապես, անհնար էր անտարբեր անցնել այս հրաշքի կողքով եւ չհիանալ այդ տեսարանով:
Բացի բնական ծաղիկներից տոնավաճառում ամենուր կարելի էր տեսնել նաեւ փայտից պատրաստված ծաղիկներ՝ հատկապես վարդակակաչներ, որոնք, ի դեպ, համարվում են Նիդեռլանդերի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկը: Նշեմ, որ փայտե կոշիկները նույնպես Նիդեռլանդների ոչ պաշտոնական խորհրադանիշներից են, բայց ոչինչ այդքան լավ չի կարող ներկայացնել Նիդեռլանդերը, որքան վարդակակաչը:
Բացի բնական ու արհեստական ծաղիկներից վաճառակետերում կարելի էր տեսնել նաեւ ծաղկի արմատներ, սերմեր, պարարտանյութեր, ծառարմատներ եւ այլն:
Դիանա Հովհաննիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»