Ողջույն, որոշել եմ նամակ գրել ձեզ՝ հուսալով, որ մի օգտակար խորհուրդ կստանամ։ Ես ծայրահեղ հուսահատության գիրկն եմ ընկնել եւ արդեն չգիտեմ՝ ինչ պետք է անել։ Ես արդեն երկու տարի է ամուսնացած եմ։ Այնպես է ստացվել, որ ես ամուսնուս երկրորդ կինն եմ։ Երբ մենք ծանոթացանք, նա արդեն ամուսնալուծության հարցերով էր զբաղված։ Առաջին ամուսնությունից նա մեկ որդի ունի, ով վերջերս դարձավ 5 տարեկան։ Անկեղծ ասած՝ սկզբում նրա անցյալը բավականին անհանգստացնում էր ինձ, եւ ես երկար ժամանակ երկմտում էի իմ զգացմունքների եւ մեր հարաբերությունների հարցում, բայց ի վերջո, ես «հանձնվեցի». չէ՞ որ նա ոչ առաջին, ոչ էլ վերջին տղամարդն է, ով չի կարողացել դասավորել իր անձնական կյանքը։ Նշեմ, որ ամուսինս անկեղծորեն զգուշացրել էր ինձ, որ իր նախկին կինը փորձելու է խաթարել մեր կյանքն ու անդորրը, բայց ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի. չէ՞ որ մենք չափահաս ու քաղաքակիրթ մարդիկ ենք եւ կարող են ընդհանուր լեզու գտնել։
Ես երբեք չեմ ընդդիմացել ամուսնուս եւ իր երեխայի շփմանը. կարծում եմ, որ երեխան մեղավոր չէ, որ ծնողներն այլեւս չեն սիրում միմյանց։ Բացի այդ, ես աջակցում էի ամուսնուս, երբ նա փորձում էր ֆինանսապես օգնել իր նախկին կնոջը։ Սակայն նրա նախկին կինը պարզապես ագահ է։ Երբ ես եւ ամուսինս դեռ հանդիպում էինք, նա իրեն քիչ թե շատ քաղաքավարի էր դրսեւորում, բայց երբ իմացավ մեր ամուսնության մասին, կարելի է ասել՝ խելքը կորցրեց։ Իմ ամուսինը բավականին պարկեշտ անձնավորություն է. նա իր մեքենան, բնակարանը թողել է նախկին կնոջը եւ պարտաճանաչ վճարում է ալիմենտները։ Բայց այս ամենը մշտապես քիչ է այդ կնոջ համար։ Նա բոլորին հայտարարում է, որ ամուսինը իրեն ու երեխային սովամահության է մատնել, բայց համաձայնեք, ամսական 300000 դրամն այնքան էլ քիչ գումար չէ, բացի այդ, ամուսինս վճարում է նաեւ բոլոր կոմունալ վարձավճարները։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ այդ կինը պարբերաբար բավականին կլորիկ գումարներ է պահանջում։ Անկեղծ ասած՝ գումարներ պահանջելը ինձ այնքան էլ չի բարկացնում, քանի որ մենք երկուսս էլ բավականին լավ ենք վաստակում. ես շատ ուրախ կլինեի, որ նա բավարարվեր միայն գումարով։ Բայց այս կինը փորձում է նաեւ ներխուժել մեր կյանք եւ խաթարել մեր անդորրը։
Մի անգամ նա նույնիսկ գնացել է ամուսնուս աշխատավայր եւ նրա գործընկերների մոտ հիստերիկ տեսարաններ խաղացել. եկել ու սկսել է խելագարի պես գոռգոռալ, սպառնացել, որ ինքնասպանության կդիմի, բղավել, որ երեխան սովամահ է լինում։ Կամ կարող է կեսգիշերն անց զանգել եւ լացակումած ձայնով ասել, որ երեխան առողջական խնդիրներ ունի։ Ամուսինս անմիջապես գնում է նրա մոտ եւ պարզվում, որ երեխան պարզապես մի փոքր մրսել է։ Նույնիսկ չեմ ուզում պատմել, թե ինչ զզվելի խոսքեր է ասում իմ հասցեին, երբ զանգում է ինձ։ Սկզբում փորձում էի մարդկային լեզվով խոսել նրա հետ՝ հուսալով, որ նա կհասկանա ինձ ինչպես կինը՝ կնոջ։ Սակայն նա ինձ բացահայտորեն ասաց, որ երբեք հանգիստ չի թողնելու մեզ։ Իսկ ամենասարսափելին այն է, որ ժամանակի ընթացքում նրա զայրույթն ու կատաղություն ավելի է մեծանում։ Նա անգամ այնքան է «իջել», որ երեխային օգտագործում ու տրամադրում է հոր դեմ։ Ես կասկածում եմ, որ նա հոգեկան խանգարումներ ունի։ Նրա վրա ոչինչ չի ազդում։ Անգամ իմ սկեսուրն ու իր մայրն են փորձել ինչ-որ մի կերպ խելքի բերել նրան, բայց անօգուտ։ Ընդհակառակը՝ ամեն օր դրությունն էլ ավելի է վատանում։ Մի անգամ ամուսնուս ակնարկեցի, որ կարելի է այդ կնոջը տանել հոգեբույժի մոտ, բայց նա լսել անգամ չի ուզում այդ մասին՝ պատճառաբանելով, որ չի կարող այդպես վարվել սեփական որդու հետ։ Բայց արդյունքում, տառապում են բոլորը՝ այդ թվում նաեւ ես... Այս իրավիճակն արդեն անտանելի է։ Ի՞նչ կարող եմ անել։ Ես ոչ մի լուծում չեմ տեսնում. ասես մղձավանջ լինի։
Անահիտ Գ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը